Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

Հրատարակվել է Վոլֆգանգ Գուստի «Հայոց ցեղասպանությունը. ապացույցներ Գերմանիայի արտգործնախարարության արխիվից, 1915-1916թթ.» գրքի անգլերեն թարգմանությունը

20.02.2014

Տորոնտոյի (Կանադա) Զորյան ինստիտուտը հրատարակել է «Հայոց ցեղասպանությունը. ապացույցներ Գերմանիայի արտգործնախարարության արխիվից, 1915-1916թթ.» գրքի անգլերեն տարբերակը:

Գիրքը պարունակում է հարյուրավոր նամակներ, հեռագրեր ու զեկույցներ, որոնք Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունում գտնվող գերմանացի պաշտոնյաներն ուղարկել են իրենց երկրի արտգործնախարարությանը: Այս փաստաթղթերն անհերքելի փաստեր են ներկայացնում Ցեղասպանությունն իրագործելու երիտթուրքերի մտադրության և դրա մասին գերմանական պաշտոնյաների տեղյակ ու հանցակից լինելու վերաբերյալ:

Այդ փաստաթղթերի բացառիկ կարևորությունը կայանում է նրանում, որ միայն գերմանացի դիվանագետները և զինվորական պաշտոնյաները կարող էին Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին առանց գրաքննության զեկույցներ ուղարկել Թուրքիայից:

Ամերիկացիներից բացի, որոնք մինչև 1917 թվականի ապրիլի 6-ը չեզոք դիրք էին գրավում Առաջին համաշխարհային պատերազմում, գերմանացի դիվանագետներն ու նրանց իրազեկիչները` Բաղդադի երկաթուղու ներկայացուցիչները և աշխատակիցները, Ցեղապանության ամենակարևոր ոչ հայ ականատեսներն էին: Բացառապես ներքին օգտագործման համար նախատեսված փաստաթղթերը, որոնք ենթակա չէին հրատարակման, աչքի են ընկնում իրենց անաչառությամբ ու անկեղծությամբ: Նույնիսկ որպես Օսմանյան կայսրության դաշնակիցներ գերմանացի պաշտոնյաները բարոյական և քաղաքական պատճառներով պարտավորված էին համարում իրենց` հայտնել հայերի դեմ կատարվող վայրագությունների մասին:

Գերմանացի լրագրող, պատմաբան և թարգմանիչ Վոլֆգանգ Գուստը, ով կազմել և խմբագրել է գիրքը, խոսելով գիրքը ստեղծելու մասին, պատմել է, թե ինչպես է ցնցվել` տեղեկանալով, որ Գերմաիան լուռ է մնացել Եվրոպայի ծայրում զանգվածային սպանությունների իրականացման ժամանակ: «Այս ցեղասպանությունը գերմանացիները ոչ ծրագրել են, ոչ էլ իրականացրել, սակայն այն թույլ է տրվել նրանց կողմից: Կայսերական Գերմանիան երիտթուրքերի ամենամոտ դաշնակիցն էր և նրանց հետ ուներ ռազմական պաշտոնական դաշինք: Հարցից հարց է առաջանում. Արդյո՞ք կայսերական Գերմանիան գործող ուժ էր հայերի Ցեղասպանության ժամանակ կամ, միգուցե, այդ մտքի հեղինա՞կն էր, ինչպես պնդում են գերմանացի շատ պատմաբաններ»,- նշում է Գուստը:








ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2022 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am