Նորություններ |
ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
Բանախոս՝ Քրիստինե Նաջարյան, ՀՑԹԻ Կրթական ծրագրերի բաժնի վարիչ
Թեմա՝ Հայոց ցեղասպանությունն առանձին անձերի պատմությունների միջոցով. Մուշեղիկ, Ավրորա
Դպրոց՝ ք. Երևան, Գալուստ Գյուլբենկյանի անվան թիվ 190 դպրոց, 11-րդ դասարան, տնտեսագիտական հոսք
Փետրվարի 20-ին ՀՑԹԻ գիտաժողովների սրահում տեղի ունեցավ 2020 թ. Կրթական ծրագրերի հերթական հանդիպումը: ՀՑԹԻ Կրթական ծրագրերի բաժնի վարիչ Քրիստինե Նաջարյանն ավագ դպրոցի աշակերտների համար կարդաց Հայոց ցեղասպանությունը վերապրածների առանձին պատմություններին նվիրված դասախոսություն՝ Հայոց ցեղասպանությունն առանձին անձերի պատմությունների միջոցով. Մուշեղիկ, Ավրորա թեմայով։
Գալուստ Գյուլբենկյանի անվան թիվ 190 դպրոցի 11-րդ դասարանի աշակերտները բացի հիմնական նյութից հնարավորություն ունեցան ֆիլմ դիտել, ծանոթանալ վերապրածների տեսաձայնագրություններին, թեմային առնչվող բնօրինակ ցուցանմուշներ, իրեր և այլն:
Աշակերտներն ակտիվ մասնակցեցին քննարկմանն ու հարցուպատասխանին։ Դասընթացի ավարտին հատուկ մշակված հարցաշարի միջոցով Կրթական ծրագրերի պատասխանատուները տեղեկացան աշակերտների՝ թեմայի ընկալման սահմաններին, նրանց դիտարկումներին:
«Աստված չանի ես հայտնվեի իրենց փոխարեն…, Մուշեղիկի մայրը վարվեց այնպես, ինչպես կվարվեր ցանկացած մայր իր զավակին փրկելու համար…, Ես կրոնափոխ չէի լինի, ավելի լավ է մեռնեի…, Յուրաքանչյուր մայր ամեն ինչի պատրաստ է հանուն իր երեխայի…, Կրոնափոխ չէի լինի, որովհետև պատմությունը ցույց է տալիս, որ պետք չէ վստահել թուրքերին…», - գրում են աշակերտները:
Իսկ այն հարցին՝ եթե հրաշքով Մուշեղիկին/Ավրորային հանդիպեիք ի՞նչ կասեիք նրանց, աշակերտները պատասխանել են. «Մուշեղիկին կասեի, որ դու շատ ուժեղ ես, որ դիմացել ես և փրկվել…, Ավրորային հանդիպելիս կպատմեի իմ անսահման հիացմունքի մասին…, Ավրորային հանդիպելիս կասեի շատ շնորհակալություն, որ ունեցել է այդքան մեծ կամքի ուժ…, Ես հասկացա, որ ինչ էլ լինի պետք չէ հուսահատվել…, Դուք հերոսներ եք…, Կասեի, որ հպարտ եմ, որ տեսնում եմ նրանց, հպարտ եմ, որ ազգակիցներ ենք և շնորհակալ եմ…, Ինչպե՞ս եք կարողացել դիմանալ, ես չէի կարող…»
Աշակերտներն այցելեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարան:
|
|
ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր |
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր
|
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ |
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ
|
ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ |
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»
|
ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ |
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին
Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին
|
ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ |
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է 2024 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ
|
ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ |
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար
|
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ |
|
ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ |
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ,
փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:
|
ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ |
|
|