20.06.2014

Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների վեցերորդ համագումարի մասնակիցներն այցելեցին Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմերում և կառույցներում ծառայող միաբանները ծաղկեպսակ դրեցին Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին և կատարեցին հոգեհանգստի արարողություն:
Հոգևորականների պատվիրակությունն այցելեց նաև Հայոց ցեղասպանության թանգարանի ժամանակավոր ցուցադրությունների սրահ, ծանոթացավ Հայոց ցեղասպանության մասին պատմող ժամանակավոր ցուցադրության հետ:
Հիշեցնենք, որ հունիսի 18-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում իր աշխատանքը սկսեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների վեցերորդ եռօրյա համագումարը` «Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին ընդառաջ» խորագրով: