ԱՎՐՈՐԱ ՄԱՐԴԻԳԱՆՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԾԱՌՈՒՂԻ ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴՈՒՄ
Հոկտեմբերի 20-ին «Ավրորա» ֆորումի մասնակիցները հարգանքի տուրք մատուցեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, նրանք այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան:
Հյուրերին ողջունեց ու դեպի Հուշահամալիր ուղեկցեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը:
Այնուհետև «Ավրորա» ֆորումի և «Գագաթնաժողով հանուն անտառների» համաժողովի մասնակիցները Ծիծեռնակաբերդի զբոսայգում ծառատունկ իրականացրեցին: Ավրորա Մարդիգանյանի հիշատակին նվիրված ծառուղում տնկվեց 160 գիհի: Հիշատակի ծառատունկն իրականացվել էր «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի և «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համատեղ ջանքերով: