Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

ԿԱՐԵԼ ՀԱՆՍԱՅԻ «ԱՐԵՎԵԼՔԻ ԱՐՀԱՎԻՐՔՆԵՐԸ» ԳՐՔԻ ՀԱՅԵՐԵՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅԱՆ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ ՀՑԹԻ-ՈՒՄ


20.10.2022


Այսօր «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի գիտաժողովների սրահում տեղի ունեցավ չեխ գրող, ճանապարհորդ, հայ ժողովրդի մեծ բարեկամ Կարել Հանսայի «Արևելքի արհավիրքները» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը, որին ներկա էր նաև ՀՀ-ում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Բեդրիխ Կոպեցկին: Գիրքը հայերեն է թարգմանել է «Օրեր» համաեվրոպական ամսագրի համահիմնադիր, Պրահայի Կառլի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի դոկտորանտ Աննա Կարապետյանը:

Շնորհանդեսին բացման խոսքով հանդես եկավ ՀՑԹԻ գիտության գծով փոխտնօրեն Էդիտա Գզոյանը: Նա իր խոսքում կարևորեց Կարել Հանսայի գրքի հայերեն թարգմանությունը՝ նշելով, որ «Արևելքի արհավիրքները» Հայոց ցեղասպանության փաստագրություն է և ականատեսի վկայություն: Ներկաներին ողջունեց ՀՀ-ում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Բեդրիխ Կոպեցկին՝ նշելով, որ Հանսայի գիրքը կարևոր տեղ է զբաղեցրել Չեխիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործում:

Այնուհետև գրքի թարգմանության և Հանսայի կյանքից հետաքրքիր դրվագներ ներկայացրեց Աննա Կարապետյանը: Նա իր խոսքում նշեց. «1923 թ հրատարակված այս գիրքը Հայոց ցեղասպանությանը վերաբերող չեխերեն գրված առաջին գիրքն է: 1922 թ. Հանսան Զմյուռնիա գնալու ճանապարհին առաջին անգամ նավի վրա տեսնում է հույն փախստականների: Երբ հասնում է Բեյրութ և Սիրիա, հանդիպում է Հայոց ցեղասպանությունը վերապրածներին: Նա աշխատանքի է անցնում Մերձավոր Արևելքի նպաստամատույց կազմակերպությունում և սկսում է գրանցել հայ որբերին, իսկ որոշ ժամանակ անց նաև մասնակցում է որբերի՝ Ուրֆայից, Խարբերդից դեպի Հալեպ, Բեյրութ տեղափոխման աշխատանքներին: Հանսայի «Արևելքի արհավիրքները» գրքում հեղինակը վավերագրել է իր տեսածը»:

Ելույթով հանդես եկավ նաև ՀՑԹԻ Հայոց ցեղասպանության զոհերի ու վերապրողների փաստագրման և ուսումնասիրության բաժնի ավագ գիտաշխատող, պ.գ.թ. Թեհմինե Մարտոյանը՝ կարևորելով փաստագրական հարուստ նյութի հիման վրա շարադրված Կարել Հանսայի «Արևելքի արհավիրքները» գրքի հայերեն թարգմանությունը:

«Արևելքի արհավիրքները» գիրքը նախատեսված է պատմաբաններ, ցեղասպանագետների, արևելագետների և ընթերցող լայն շրջանակների համար:




ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2024 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am