1991 թ. Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումից ի վեր տարբեր
երկրներից ժամանած պաշտոնական պատվիրակությունների այցը Հայոց ցեղասպանության հուշահամալիր դառնում է ավանդույթ, իսկ արդեն 2002 թ. մարտի 16-ից՝ ՀՀ պետական արարողակարգի ծառայության մասին օրենքով սահմանվել է այդ այցելությունների կարգը: Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելությունը դառնում է պետական արարողակարգի անբաժան մաս՝ կողմերի փոխհամաձայնությամբ:
ՀՀ պետական արարողակարգի համաձայն՝ պաշտոնական այցով Երևան ժամանած պատվիրակությունների համար նախատեսվում է հետևյալ օրակարգը՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելը՝ ծաղիկներ կամ ծաղկեպսակ են դնելով հուշահամալիրում, շրջայցը թանգարանում, պատվավոր հյուրերի հուշամատյանում գրառում կատարելը և Հիշողության պուրակում եղևնի տնկելը:
2019 թ. Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան այցելած
պաշտոնական պատվիրակությունների ցուցակ
13.02.2019 Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարար Սավաս Անգելիդիսի գլխավորած պատվիրակության այցը հուշահամալիր և թանգարան
22.02.2019 Վրաստանի Պաշտպանության նախարար Լևան Իզորիայի գլխաված պատվիրակության այցը հուշահամալիր և թանգարան
09.03.2019 Շվեդիայի Թագավորության խորհրդարանի երկրորդ փոխխոսնակ Լոտտա Յոնսոն Ֆորնարվեի գլխավորած պատվիրակության այցը հուշահամալիր
13.03.2019 Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլի այցը հուշահամալիր և թանգարան /ծառատունկ/
27.03.2019 ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի Պասքիեի այցը հուշահամալիր և թանգարան
28.03.2019 ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի այցը հուշահամալիր և թանգարան
10.04.2019 Չեխիայի պաշտպանության նախարար Լյուբոմիր Մետնարի գլխավորած պատվիրակության այցը հուշահամալիր և թանգարան
17.04.2019 ԱՄՆ կոնգրեսականների այցը հուշահամալիր և թանգարան
19.04.2019 Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի այցը հուշահամալիր և թանգարան
23.04.2019 Բուլղարիայի արտաքին գործերի փոխնախարար Յուրի Ստերկի գլխավորած պատվիրակության այցը հուշահամալիր և թանգարան
11.05.2019 Ավստրիայի Ազգային խորհրդի Ավստրիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Գուդրուն Քուգլերի գլխավորած պատվիրակության այցը հուշահամալիր և թանգարան
17.05.2019 Բելառուսի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալ Սերգեյ Շերեմետևի գլխավորած պատվիրակության այցը հուշահամալիր և թանգարան
27.06.2019 Մալթայի արտաքին գործերի և առևտրի խթանման նախարար Կարմելո Աբելայի գլխավորած պատվիրակության այցը հուշահամալիր և թանգարան
09.07.2019 Հայաստանի Հանրապետությունում Իսրայելի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Էլիավ Բելոցերկովսկիի այցը հուշահամալիր և թանգարան
30.07.2019 Իսպանիայի Անդալուսիա երկրամասի խորհրդարանի փոխխոսնակ Մարիա Էսպերանսա Օնյա Սեվիլյայի այցը հուշահամալիր, թանգարան
30.07.2019 Կալիֆորնիայի փոխնահանգապետ Ելենի Կունալակիսի գլխավորած պատվիրակության այցը հուշահամալիր, թանգարան /ծառատունկ/
14.08.2019 Ուրուգվայի ԱԳ նախարար Ռոդոլֆո Նին Նովոայիի գլխավորած պատվիրակության այցը հուշահամալիր և թանգարան
27.08.2019 Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի նախագահ Անդրեաս Նորլենի գլխավորած պատվիրակության այցը հուշահամալիր և թանգարան
06.09.2019 Բելառուսի Հանրապետքության Ազգային ժողովի փոխնախագահ Բոլեսլավ Պիրշտուկի այցը հուշահամալիր և թանգարան
17.09.2019 Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախկին նախագահ Յոախիմ Գաուկի այցը հուշահամալիր և թանգարան
20.09.2019 Լիբանանի պաշտպանության նախարար Էլիաս Բու Սաաբի այցը Հայոց ցեղասպանության հուշահամալիր
21.09.2019 Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Օլեգ Բելոկոնևի գլխավորած պատվիրակության այցը հուշահամալիր և թանգարան
22.09.2019 Ավստրալիայի դաշնային խորհրդարանի ներկայացուցիչների պալատի պատգամավորներ Թիմ Վիլսոնի, Թրենդ Զիմերմանի, Ջոն Ալեքսանդրի, Նյու Սաութ Ուելզի խորհրդարանի անդամ՝ Հյու Մակդերմոտի այցը հուշահամալիր և թանգարան /ծառատունկ/
29.09.2019 Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունի գլխավորած պատվիրակության այցը հուշահամալիր և թանգարան
03.10.2019 ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակության այցը հուշահամալիր
04.10.2019 Լիտվայի Սեյմասի խոսնակ Վիկտորաս Պրանցկետիսի գլխավորած պատվիրակության այցը հուշահամալիր և թանգարան
16.10.2019 Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիայի այցը հուշահամալիր
16.10.2019 «Ավրորա» մրցանակի երրորդ դափնեկիր Չո Լո Ուանի այցը հուշահամալիր, թանգարան /ծառատունկ/
22.10.2019 Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպեր երկրամասի Նախագահ Լորեն Վոքիեի գլխավորած պատվիրակության այցը հուշահամալիր և թանգարան /ծառատունկ/
28.10.2019 Բուլղարիայի Հանրապետության փոխվարչապետ, Արտաքին գործերի նախարար Եկատերինա Զախարիևայի այցը հուշահամալիր
05.11.2019 Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսի գլխավորած պատվիրակության այցը հուշահամալիր և թանգարան /ծառատունկ/
09.11.2019 Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղար Փոլ Ռիչարդ Գալլագերի այցը հուշահամալիր և թանգարան
11.11.2019 ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի գլխավորած պատվիրակության այցը հուշահամալիր
20.11.2019 Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով Կոլեգիայի անդամ (Նախարար) Սերիկ Ժումանգարինի (Ղազախստան) գլխավորած պատվիրակության այցը հուշահամալիր և թանգարան
21.11.2019 ՀՀ-ում Լեհաստանի Արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակի ուղեկցությամբ Լեհաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչների (Մարեկ Կուբերսկի` /Marek Kuberski/ ԼՀ Արտաքին գործերի նախարարության զարգացման ծրագրերի վարչության ղեկավարի տեղակալ, Տոմաշ Օրլովսկի` /Tomasz Orłowski/ ԼՀ Արտաքին գործերի նախարարության Արևելքի վարչության ղեկավարի տեղակալ, Պիոտր Կոնովրոցկին` /Piotr Konowrocki/ Հարավային Կովկասի հարցերով բաժին, ԼՀ ԱԳՆ Արևելքի դեպարտամենտ) պատվիրակության այցը հուշահամալիր և թանգարան
26.11.2019 ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելիի այցը հուշահամալիր և թանգարան
26.11.2019 Լեհաստանի ռազմական ոստիկանության գնդապետ Թոմաս Կայզերի գլխավորած պաշտոնական պատվիրակության այցը հուշահամալիր և թանգարան
28.11.2019 ԵԱՏՄ անդամ պետությունների (Հայաստան, Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան) բարձրագույն հաշվեքննիչ մարմինների ղեկավարների, ֆինանսական նախարարների և մաքսային մարմինների ղեկավարների այցւ հուշահամալիր և թանգարան
02.12.2019 Հորդանանի Հաշիմյան Թագավորության արտաքին գործերի և արտագաղթյալների նախարար Այման Սաֆադիի այցը հուշահամալիր
06.12.2019 Գվատեմալայի Հանրապետության խորհրդարանի առաջին փոխնախագահ Ֆելիպե Ալեխոս Լորենզանայի գլխավորած պատվիրակության այցը հուշահամալիր և թանգարան
06.12.2019 ՏՏ ոլորտում Համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակաբաշխության 2019 թ. դափնեկիր, ճապոնացի գիտնական, պրոֆեսոր, Origami world տեսության հիմնադիր՝ Դր. Կակեո Կանադեի այցը հուշահամալիր և թանգարան /ծառատունկ/
12.09.2019 ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանի, Ազգային ժողովի նախագահ արարատ Միրզոյանի և Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի այցը հուշահամալիր