21.01.2023
Սիրելի ուսուցիչնե´ր և դպրոցականնե´ր,
«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամը, հաշվի առնելով նախորդ տարիների փորձը և դպրոցների ցուցաբերած հետաքրքրությունը, այս տարի ևս շարունակում է «Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում» անվճար կրթական ծրագիրը՝ հանրակրթական միջին և ավագ դպրոցների աշակերտների համար:
Ծրագրի շրջանակում ՀՑԹԻ գիտաշխատողները վարում են 40-45 րոպե տևողությամբ ինտերակտիվ թեմատիկ դասախոսություններ, որոնց ընթացքում դպրոցականներն առավել խորությամբ են ծանոթանում Հայոց ցեղասպանության պատմությանը, մասնավորապես՝ Ցեղասպանության իրականացման մեթոդներին, Օսմանյան կառավարության ընդունած որոշումներին, կրոնի դերակատարությանը ցեղասպանության իրագործման գործում, հայ ժողովրդի գոյապայքարին, վերապրողների հուշերին և անհատական պատմություններին, հայ երեխաներին և կանանց ճակատագրերին, Հայոց ցեղասպանության ճանաչման և իրավական դատապարտման գործընթացներին: Ցանկում ներառվել են նաև թեմաներ Արցախի և Ադրբեջանի հայության նկատմամբ 20-21-րդ դարում իրականացված բռնաճնշումների վերաբերյալ:
Խնդրում ենք այցելություններն ամրագրել նախապես՝ գրելով
stepanian.inesa@genocide-museum.am էլ. հասցեին, պարտադիր նշելով դպրոցի անունը, դասարանը, ուսուցչի կամ կոնտակտային անձի տվյալներ և նախընտրած թեման, կամ զանգահարել (098) 69 00 11 հեռախոսահամարով:
Հայոց ցեղասպանության դասավանդման թեմատիկա