Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

ԳԱՌՆԻԿ Կ. ՊՕՏՈՒՌԵԱՆ. ՏԱՐԱԳՐԻ ՅՈՒՇԵՐ 1915-1917


21.02.2023


Լոյս տեսաւ Հայոց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտի նախաձեռնութեամբ հրատարակուող «Հայոց Ցեղասպանութիւնը վերապրածների յուշագրութիւններ» մատենաշարի հերթական 8-րդ հատորը, որ կը ներկայացնէ Գառնիկ Կ. Պօտուռեանի (1879-1918) «Տարագրի յուշեր 1915-1917» անտիպ հատորի գիտական հրատարակութիւնը։ Խմբագիր, յառաջաբանի եւ ծանօթագրութիւններու հեղինակ՝ Միհրան Ա. Մինասեան։ Հատորը կը բաղկանայ 528 էջէ։

Գիրքի առաջին մասը նուիրուած է հեղինակի ծննդավայր Նիկոմիդիոյ Պարտիզակ հայաւանին, ուր Պօտուռեան անդրադարձած է անոր տեղագրութեան, բնակչութեան, արհեստներուն, կրթական-մշակութային կեանքին, բանահիւսութեան եւ այլնի, ապա նկարագրած է Պարտիզակի մէջ իր ձերբակալութիւնը 1915-ին ու աքսորը՝ դէպի հարաւ, անցնելով տասնեակ բնակավայրերէ, հասնելով մինչեւ Հալէպ։ Հեղինակը շատ մանրամասն նկարագրած է աքսորի ճանապարհին իր կրած ու տեսած արհաւիրքները՝ ազգակիցներու թշուառութիւնը, անօթութեան ու համաճարակներու հետեւանքով անոնց տանջանքը, բռնութիւնները, սպաննութիւնները, պետական պաշտօնեաներու եւ առհասարակ թուրք ազգաբնակչութեան անմարդկային վերաբերմունքը, առեւանգումները եւ այլն։

Եթէ ընդունինք, որ Հայոց ցեղասպանութիւնը իրագործուեցաւ գլխաւոր երեք հանգրուաններով, առաջին՝ հայրենի բնակավայրին մէջ ու անոր անմիջական հարեւանութեամբ, երկրորդ՝ աքսորի ճանապարհին մինչեւ Հալէպ ու սուրիական անապատ, երրորդ՝ սուրիական անապատի զանգուածային կոտորածներ, ապա անկասկած այս երեք հանգրուաններէն երկրորդին՝ աքսորի ճանապարհին մասին պատմող լաւագոյն վկայութիւններէն մէկն է Պօտուռեանի այս հատորը։

Գիրքը ունի ընդարձակ յառաջաբան եւ յագեցած ծանօթագրութիւններ, ինչպէս նաեւ թեմային առնչուող տասնեակ լուսանկարներ, քարտէզներ, յաւելուածական բաժին, անձնանուններու, տեղանուններու եւ յատուկ անուններու ցանկեր եւ այլն։ Ան նախատեսուած է ազգագրագէտներու, պատմաբաններու, ցեղասպանագէտներու, հոգեբաններու եւ ընթերցող լայն շրջանակներու համար։



Միհրան Մինասեան
ՀՑԹԻ տնօրենի խորհրդական


ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2024 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am