21.05.2016
Հայոց ցեղասպանության թանգարանը «Թանգարանների գիշեր» միջոցառմանը մասնակցում է նորացված մշտական և «Ավրորայի ճանապարհը. Հայոց ցեղասպանությունը վերապրածի ոդիսականը» ժամանակավոր ցուցադրություններով:
Այսօր այցելուների մեծ հոսք կա: Հայոց ցեղասպանության թանգարան են այցելում զբոսաշրջիկներ, ՀՀ քաղաքացիներ, մեծ թվով դպրոցականներ:
2016 թվականին «Թանգարանների գիշեր» միջոցառումն անցկացվում է «Թանգարանները և մշակութային լանդշաֆտները» խորագրի ներքո:
Այն իրականացվում է Մշակութային ժառանգության պահպանության բնագավառում ամենահին միջազգային կազմակերպություններից մեկի` Թանգարանների միջազգային խորհրդի /ԻԿՕՄ/ առաջարկով:
Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս «Թանգարանների գիշեր» միջոցառմանն են միացել Հայաստանի և Արցախի 112 թանգարան: Անցկացվող մի շարք միջոցառումներ նվիրված են Հայաստանի հանրապետության անկախության 25-րդ տարեդարձին: