Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

«ՄԵՆՔ ԵՐԲԵՔ ՉԵՆՔ ՀՐԱԺԱՐՎԻ ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՅՔԱՐԻՑ». ՀՑԹԻ ՏՆՕՐԵՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ ՀԱՆՐԱՃԱՆԱՉ WEEKBLAD'T PALLIETERKE-ԻՆ



Այս տարվա մայիսին «Weekblad 't Pallieterke» բելգիական մամուլում, այս անգամ հոլանդերենով, լույս տեսավ ևս մեկ հոդված՝ նվիրված Հայոց ցեղասպանության հիշողությանը: Հոդվածագիրը՝ Յենս դը Ռիկեն, (Jens de Rycke) զրուցել է «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հարություն Մարությանի հետ, ով մասնագիտացած է նաև ցեղասպանության հիշողություն և ազգային ինքնության, կոլեկտիվ և պատմական հիշողություն հիմնահարցերում: Հոդվածագիրը նկատում է. «Հայոց ցեղասպանության թանգարանի տնօրեն Հարություն Մարությանն անմիջապես մատնանշում է մեզ հուշարձանի խորհրդանիշը»:

«Հուշարձանի մեջ ես տեսնում եմ հայերի բաց վերքը, քանի որ Ցեղասպանության դաժանությունը և թուրքական ժխտողականությունը նպաստում են նրան, որ այս վերքը հայ հոգու մեջ չբուժվի»,- նշում է ՀՑԹԻ տնօրենը. «Յուրաքանչյուր ազգ ունի հիշողություն, որը միավորում է իր բնակչությանը: Հայերի համար անցյալ դարից սկսած դա դարձել է 1915 թ. Ցեղասպանության հիշողությունը: Զոհերը և կորուսյալ հայրենիքը (Արևմտյան Հայաստան) սնում են այն արդարության կոչը, որը ապրում է բոլոր հայերի մեջ: Կարծում եմ՝ պարզ է, թե ինչու՞. մինչև այսօր, Թուրքիան շարունակում է ժխտել ցեղասպանության փաստը:

Մյուս կողմից էլ կա մի առասպել, որ կապում է բոլոր թուրքերին, մասնավորապես, որ թուրքական հանրապետությունը Օսմանյան տանուլ տված պատերազմից է վերածնվել: Նրանք ցանկանում են այնպես անել, որ իրենց թուրքական առասպելը ցեղասպանությամբ «ապականված» չլինի:

Սակայն Թուրքիան մոռանում է, որ իրենց հանրապետությունը հիմնված է նախկին Օսմանյան կայսրությունից անհետացած հայ քաղաքացիների [թողած ժառանգության]ավերակների վրա: Բացի այդ փաստ է, որ սպանված և արտաքսված հայերի գողացված գու´յքն օգնել է Թուրքիան վերակառուցել: Ահա սրանք են այն պատճառները, հանուն որոնց Թուրքիան հրաժարվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Նրանք վախենում են, որ սա, միևնույն ժամանակ, կնշանակի փոխհատուցել Ցեղասպանության զոհերին»:


Անդրադառնալով բելգիական խորհրդարանում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականցնելու պարբերաբար բարձրացվող հարցին՝ Հարություն Մարությանը նշում է. «Մենք երբեք չենք հրաժարվի ճշմարտության համար պայքարից:

Ափսոսանքով ենք լսում, որ Բելգիական խորհրդարանը մեզ չի աջակցում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու հարցում: Ես կարծում եմ՝ պատճառն այն է, որ, ի տարբերություն Հոլոքոստի, Հայոց ցեղասպանությունը նստած չի եվրոպացիների կոլեկտիվ հիշողության մեջ: Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները եղել են Եվրոպայի համար հեռավոր մի երևույթ և երբեք իսկապես չեն ներթափանցել [եվրոպական կոլեկտիվ հիշողության մեջ]:

Այնուամենայնիվ պետք է բարոյական պատասխանատվություն վերցնել և անհրաժեշտ դասեր քաղել այն ամենից, ինչ ավելի քան հարյուր տարի առաջ կատարվել է հայերի հետ: Հակառակ պարագայում աշխարհը ապագայում էլ չի կարողանալու նմանատիպ ողբերգությունները կանխել»:










ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2024 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am