Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

«ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՅԻ ՈՒՍՈՒՑՈՒՄ»
V ամառային դպրոց ուսուցիչների համար


21.07.2023


Հուլիսի 19-21-ը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ «Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում» խորագրով եռօրյա ամառային դպրոցը, որն այս տարի իրականացվում էր The Genocide Education Project (GenEd) ծրագրի հետ համատեղ:

Արդեն հինգերորդ տարին անցկացվող ամառային դպրոցին այս տարի մասնակցեց հայոց պատմության ավելի քան 30 ուսուցիչ Երևանից և մարզերից:

Ամառային դպրոցի մեկնարկը տրվեց ՀՑԹԻ տնօրեն, պ. գ. դ. Հարություն Մարությանի ողջույնի խոսքով, որում գլխավորապես շեշտվեց նման կրթական ծրագրերին ուսուցիչների մասնակցելու և ձեռքբերած գիտելիքներն ու հմտություններն աշակերտներին փոխանցելու կարևորությունը:

Առաջին օր հետևյալ ելույթներով հանդես եկան՝

✅ Հարություն Մարությանը, ՀՑԹԻ տնօրեն, պ.գ.դ., «Հայոց ցեղասպանության դասավանդման հիմնախնդիրները արժեքային կողմնորոշումների համատեքստում»,
✅ Ռոքսան Մաքասջյանը, GenEd ծրագրի և կայքի համահիմնադիր, գործադիր տնօրեն, «Հայոց ցեղասպանության դասավանդում. դիտարկումներ, մոտեցումներ, մեթոդներ» https://genocideeducation.org կայքի օրինակով,
✅ Սուրեն Մանուկյանը, ՀՑԹԻ համեմատական ցեղասպանագիտության բաժնի վարիչ, պ.գ.թ., «Համատեքստի կարևորությունը պատմության ուսումնասիրության համար. Հայոց ցեղասպանության նախադրյալները և պատճառները»,
✅ Ռոբերտ Թաթոյանը, ՀՑԹԻ հուշագրությունների, վավերագրերի և մամուլի ուսումնասիրության բաժնի ավագ գիտաշխատող, պ.գ.թ., «Հայոց ցեղասպանությունը թվերի լեզվով»,
✅ Ինեսա Ստեփանյանը, ՀՑԹԻ Կրթական ծրագրերի պատասխանատու, «Վերապրողների հուշերն ու վկայությունները՝ որպես ցեղասպանության թեմայի դասավանդման կարևոր աղբյուր»:

Առաջին օրը մասնակից ուսուցիչները շրջեցին Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ՀՑԹԻ ավագ էքսկուրսավար Անժել Թևեքելյանի ուղեկցությամբ ծանոթացան մշտական և ժամանակավոր ցուցադրություններին:

Երկրորդ օր հետևյալ ելույթներով հանդես եկան՝

✅ Նարինե Մարգարյանը, ՀՑԹԻ գիտական քարտուղար, պ.գ.թ., «Երեխաները՝ Հայոց ցեղասպանության թիրախում»,
✅ Գոհար Խանումյանը, ՀՑԹԻ գլխավոր ֆոնդապահ, «Նեմեսիս․ վրիժառություն, թե՞ արդարադատության իրականացում»,
✅ Ռեգինա Գալուստյանը, ՀՑԹԻ համեմատական ցեղասպանագիտության բաժնի գիտաշխատող, «Դասավանդելով ոճրագործների մասին. անհրաժեշտությունը և մարտահրավերները»,
✅ Թեհմինե Մարտոյանը, ՀՑԹԻ Հայոց ցեղասպանության զոհերի փաստագրման և տվյալների հավաքագրման բաժնի ավագ գիտաշխատող, պ.գ.թ., «Քրիստոնյա այլ ժողովուրդների ցեղասպանությունը»,
✅ Նաիրա Երկանյանը, Համբարձում Գալստյանի անվան թիվ 83 ավագ դպրոցի պատմության ուսուցչուհի և «Աշխարհացույց» կրթական ծրագրի դպրոցների կապի պատասխանատու և վերապատրաստող ուսուցիչ, «Հայոց ցեղասպանության թեմայի դասավանդման մեթոդիկայի խնդիրներն ու առանձնահատկությունները»,
✅ Հարություն Մարությանը, ՀՑԹԻ տնօրեն, պ.գ.դ. և Ռեգինա Գալուստյան, ՀՑԹԻ համեմատական ցեղասպանագիտության բաժնի գիտաշխատող, «Հայոց ցեղասպանության հիմնախնդիրներ» դասընթացի ծրագրի շուրջ:

Ամառային դպրոցի վերջին օրը հետևյալ ելույթներով հանդես եկան՝

✅ Նաիրա Սահակյանը, ՀՑԹԻ Արցախի, Նախիջևանի և Ադրբեջանի հայաբնակ շրջաններում հայության բռնաճնշումների ուսումնասիրության բաժնի ավագ գիտաշխատող, պ.գ.թ., «Ցեղասպանության կանխարգելումը. գիտակցվածության և գործողությունների խաղ»,
✅ Գայանե Մովսեսյանը, On Point LLC հիմնադիր տնօրեն, «Վիրտուալ տիրույթի կիրառումը կրթության և մշակույթի տիրույթներում»,
✅ Շուշան Խաչատրյանը, ՀՑԹԻ Հայոց ցեղասպանության զոհերի ու վերապրողների փաստագրման և ուսումնասիրության բաժնի վարիչ, պ.գ.թ., «Հայոց ցեղասպանության ընթացքում կրոնի դերի ներկայացման մեթոդների շուրջ»,
✅ Նարեկ Մանուկյանը, «Պարադիգմա» կրթական հիմնադրամի համահիմնադիր, «Պատմության քննական ուսուցման ռազմավարություն»:

Յուրաքանչյուր բանախոսի ելույթին հաջորդեցին հարցուպատասխան և քննարկում:

Ուսուցիչներին տրվեցին գնահատման հարցաթերթիկներ, որի արդյունքները հաշվի կառնվեն՝ հետագա դասընթացներն առավել արդյունավետ դարձնելու համար:

Դասընթացի ավարտին ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը և կրթական ծրագրերի պատասխանատու Ինեսա Ստեփանյանը հավաստագրեր հանձնեցին ուսուցիչներին: Ինեսա Ստեփանյանը շնորհավորեց նրանց և շնորհակալություն հայտնեց ծրագրին դիմելու և մասնակցելու համար:

Ամառային դպրոցի մասնակիցները երրորդ օրվա ավարտին այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր, ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը:

ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2024 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am