21.08.2014

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած պատվիրակությունը 2014 թ. օգոստոսի 21-ին այցելեց Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:
Իրակլի Ղարիբաշվիլին ծաղկեպսակ դրեց Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին, այնուհետև Վրաստանից ժամանած պատվիրակությունը ծաղիկներ դրեց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեց անմեղ զոհերի հիշատակը:
Վրաստանի վարչապետը նաև արծաթափայլ եղևնի է տնկել հուշահամալիրի Հիշողության պուրակում: