Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

Փրկե՛լ Արցախը


22.09.2023


1948 թ․ դեկտեմբերի 9-ին միջազգային հանրությունը որոշում կայացրեց ՈՉ ասել ցեղասպանության հանցագործությանը։ «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիան» (Ցեղասպանության մասին կոնվենցիա) մինչ օրս ստորագրել ու վավերացրել են 153 պետություններ, որոնք ցեղասպանական գործողությունները քրեականացնելու հետ մեկտեղ պարտավորություն են ստանձնել նախևառաջ կանխարգելելու, և հետո միայն՝ պատժելու ցեղասպանություն հանցագործությունը։

Ցեղասպանության մասին կոնվենցիայի առաջին հոդվածում ասվում է, որ «Պայմանավորվող կողմերը հաստատում են, որ ցեղասպանությունը, անկախ նրանից՝ կատարվում է խաղաղ, թե պատերազմական պայմաններում, ըստ միջազգային իրավունքի հանցագործություն է, որը նրանք պարտավորվում են կանխարգելել և պատժել այն կատարելու համար»:

«Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժի մասին» կոնվենցիայի կիրառման հետ կապված (Բոսնիա և Հերցեգովինան ընդդեմ Սերբիայի և Մոնտենեգրոյի) Արդարադատության միջազգային դատարանի վճռում նշվում է, որ մասնակից պետությունները «չպետք է սպասեն մինչև ցեղասպանության իրագործումը», բացատրելով պետության պարտավորությունը, որն է՝ «գործողության կատարումը կանխելը կամ կանխարգելելու փորձը»:

Ցավոք, 75 տարի անց քաղաքակրթությունը լուռ ականատես է լինում ցեղասպանության հերթական վայրենի և դաժան գործողությանը, որն այս պահին իրականացվում է Արցախում (Լեռնային Ղարաբաղ)՝ ընդդեմ հայ բնակչության։ Իննամսյա շրջափակումից հետո, որը հանգեցրել էր սովի և բուժօգնության անհասանելիության, արցախահայությունն այժմ գտնվում է ցեղասպանության ֆիզիկական բնաջնջման փուլում՝ ենթարկվելով անօդաչու թռչող սարքերի, ավիահարվածների և զանգվածային գնդակոծությունների։

Քաղաքացիական բնակչության մեջ կան զոհեր և վիրավորներ, որոնց թվում երեխաներ։ Բազմաթիվ մարդիկ համարվում են անհետ կորած։

«Լեռնային Ղարաբաղում, որը նաև հայտնի է Արցախ անվամբ, շարունակվում է ցեղասպանությունը 120 000 հայերի դեմ» (Փորձագիտական կարծիք․ Ցեղասպանություն ընդդեմ հայերի 2023 թ., Լուիս Մորենո Օկամպո), «Այստեղ ներկայացված ապացույցները փաստում են, որ ցեղասպանության հանցագործությունը կարող է արդեն տեղի ունենալ շրջափակման տեսքով», որը և՛ «այդ խմբի անդամներին մարմնական լուրջ վնասվածքներ կամ մտավոր վնաս պատճառելը», և՛ «որևէ խմբի համար կյանքի այնպիսի պայմանների միտումնավոր ստեղծումը, որոնք ուղղված են նրա լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը» (Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտ), «Ներկայացված հանգամանքներում, կարծում եմ, որ վերը նշված փաստերը բավարար հիմք են՝ միջազգային հանրությանը վաղաժամ նախազգուշացում տալու այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի բնակչությանը սպառնում է «մարմնական լուրջ վնասվածքներ կամ մտավոր վնաս պատճառելը» (Ցեղասպանության կանխարգելման և պատժի մասին կոնվենցիայի 2-րդ հոդվածի Բ դրույթ) (ՆԱԽՆԱԿԱՆ ԿԱՐԾԻՔ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի և միջազգային հանրության կողմից ցեղասպանական հանցագործությունները կանխելու անհրաժեշտության մասին, Խուան Էռնեստո Մենդես)․ վերոնշյալը փորձագիտական կարծիքներն ու զեկույցները նախորդել էին այս ցեղասպանական գրոհին:

Ցավոք, աշխարհը լուռ մնաց։

Ինչպես 1890-ականներին, երբ հայերի իրավունքների և անվտանգության պաշտպանությունը վստահվեց Օսմանյան կայսրությանը, որի արդյունքում, դրան հաջորդող Հայոց ցեղասպանության ընթացքում բռնի տեղահանվեց և սպանվեց 1,5 միլիոն հայ, միջազգային հանրությունը կրկին անգամ ցանկանում է Ադրբեջանին վստահել Արցախում բնակվող հայերի պաշտպանությունն ու երաշխիքները՝ անտեսելով ադրբեջանցիների կողմից հայերի բռնությունների, հալածանքների և բնաջնջման տևական պատմությունն ու ինստիտուցիոնալ մակարդակի վրա գտնվող հակահայկականությունը։

Սրա արդյունքը կլինի հետևյալը. կա՛մ տարածաշրջանը դաժանորեն և բռնի կերպով էթնիկորեն կմաքրվի իր բնիկ հայ բնակչությունից, կա՛մ նրանք ֆիզիկապես և մշակութային առումով կոչնչացվեն՝ կորցնելով իրենց կյանքն ու խմբային ինքնությունը ցեղասպան վարչակարգի ներքո:

Ցեղասպանության մասին կոնվենցիայի հոդված 8-ում սահմանվում է, որ «Յուրաքանչյուր պայմանավորվող կողմ կարող է դիմել Միավորված ազգերի կազմակերպության իրավասու մարմիններին՝ Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությանը համապատասխան ձեռնարկելու այնպիսի գործողություններ, որոնք նրանք անհրաժեշտ են համարում ցեղասպանությունը և 3-րդ հոդվածում թվարկված որևէ այլ արարք կանխարգելելու և ճնշելու համար»։

Միջազգային հանրությունը մի քանի անգամ արձագանքել է նմանատիպ դեպքերում՝ Կոսովո, Հարավային Սուդան, Բանգլադեշ, Արևելյան Թիմոր։

Արցախի հայ ազգաբնակչությանը փրկելու համար առնվազն անհրաժեշտ է ՄԱԿ-ի մանդատի ներքո խաղաղապահ ուժերի անմիջապես տեղակայումը տարածաշրջանում։ Ամեն ժամ կարևոր է։ Հակառակ պարագայում մենք ականատես կլինենք առկա աշխարհակարգի լիակատար բարոյական, արժեքային ու ինստիտուցիոնալ փլուզման։



ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2024 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am