21.10.2015
Պրահայի Կարլովյան համալսարանի բողոքական աստվածաբանության ֆակուլտետում ցեղասպանագիտական դասընթացի մեկնարկի կապակցությամբ «Օսմանյան կայսրությունում հայերի, հույների և ասորիների ցեղասպանության պատմությունը և հիշողությունը» խորագրով դասախոսությամբ հանդես է եկել ՀՑԹԻ տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը:
Դասընթացը նախատեսված է Կարլովյան համալսարանում պատմություն, քաղաքագիտություն, աստվածաբանություն, մարդաբանության, փիլիսոփայություն, սոցիոլոգիա, բժշկություն և իրավագիտություն ուսումնասիրող բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողների համար:
Դասընթացն առաջին անգամ է անցկացվում: Հրավիրվել են ցեղասպանությունն ուսումնասիրող օտարերկրյա և չեխ փորձագետներ, այդ թվում դոկտոր Փոլ Լեվինը, ակադեմիկոս Գերհարդ Բաումգարտները: Դասընթացի ընթացքում ուսանողները կստանան գիտելիքներ զանգվածային բռնությունների, մարդկության դեմ իրագործված ոճիրների, ցեղասպանությունների պատմության մասին:
ՀՑԹԻ տնօրենը ֆակուլտետի գրադարանին է հանձնել ՀՑԹԻ հրատարակությունները:
Պայմանավորվածություններ են ձեռքբերվել ՀՑԹԻ և չեխական համալսարանի բողոքական աստվածաբանության ֆակուլտետի միջև հետագա համագործակցության վերաբերյալ: