21.10.2022
Շարունակում ենք ներկայացնել ՀՑԹԻ գիտաշխատողների հրապարակումները, որոնք տպագրվում են միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում (WOS, Scopus) ընդգրկված ամսագրերում և Book Citation Index-ի հրատարակչությունների կողմից հրատարակվող գրքերում և ժողովածուներում:
«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի Արցախի, Նախիջևանի և Ադրբեջանի հայաբնակ շրջաններում հայության բռնաճնշումների ուսումնասիրության բաժնի ավագ գիտաշխատող Նաիրա Սահակյանի՝ դոկտոր Արտյոմ Տոնոյանի
Black Garden Aflame: The Nagorno-Karabakh Conflict in the Soviet and Russian Press [Սև Այգին կրակի մեջ. Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խորհրդային և ռուսական մամուլում] գրքի վերաբերյալ գրախոսությունը լույս է տեսել Journal of Contemporary European Studies ամսագրում (WOS Q2, Scopus Q1)։
Տոնոյանի խմբագրած հատորը խորհրդային և ռուսական մամուլի հոդվածների ժողովածու է, որն ուսանողներին և գիտնականներին տրամադրում է ուշ խորհրդային և ռուսական մամուլում տեղ գտած և Արցախյան հիմնահարցին առնչվող հոդվածների զգալի քանակ:
Տոնոյանը ոչ թե վերլուծում է այդ հոդվածները, այլ հնարավորություն է ստեղծում լեզվին չտիրապետող և/կամ պարբերականներին հասանելիություն չունեցող թեմայով հետաքրքրվողներին օգտագործել գրքում զետեղված նյութը: Իր անգլալեզու ընթերցողների առաջ գիրքը ներկայացնում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության ներկա համատեքստը, ինչպես նաև բարդ պատմական, քաղաքական և էթնիկ հիմքերի վերաբերյալ խորհրդային և ռուսական դիրքորոշումը:
https://www.tandfonline.com/doi/full/10.1080/14782804.2022.2132037?src=