21.10.2021
Բանախոս՝ Էդիտա Գզոյան, ՀՑԹԻ գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն
Թեմա՝ Ցեղասպանությունը որպես համաշխարհային երևույթ. Հայոց ցեղասպանության առանձնահատկությունները
Դպրոց՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի մշակած դպրոցականների համար նախատեսված կրթական ծրագրի շրջանակներում այս անգամ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի 9-րդ դասարանի աշակերտները հյուրընկալել էին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն, պ.գ.թ. Էդիտա Գզոյանին:
Բանախոսն աշակերտներին հակիրճ ներկայացրեց Հայոց ցեղասպանության պատմությունը՝ դրա պատճառները, առանձնահատկությունները, ունեցած հետևանքները և այլն:
Դասախոսության ընթացքում աշակերտները բազմաթիվ հարցեր ուղղեցին բանախոսին, օրինակ՝ թե ինչու և ինչպես այդ ամենն տվյալ ժամանակաշրջանում քողարկվեց և աշխարհի կողմից բավարար ուշադրության չարժանացավ: Աշակերտներին հետաքրքրում էր նաև, թե ինչպես են ոչնչացվել կամ գաղտնի պահվել հայ ժողովրդի հանդեպ իրականացված նման հանցագործության փաստարկները և վկայությունները:
Հանդիպման արդյունքում, ինչպես աշակերտները փաստեցին, իրենք ավելի լավ պատկերացում կազմեցին ցեղասպանության մասին, թե ինչ է այն և ինչպես է այն ընդունվում ամբողջ աշխարհում: