21.11.2016

ԵԽԽՎ Եվրոպական պահպանողականների խմբի ղեկավար Յան Լիդլ-Գրեյնջերը ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանի ուղեկցությամբ նոյեմբերի 21-ին այցելեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր։
Եվրոպացի բարձրաստիճան հյուրը ծաղիկներ խոնարհեց անմար կրակի մոտ և հարգանքի տուրք մատուցեց անմեղ զոհերի հիշատակին:
ԵԽԽՎ Եվրոպական պահպանողականների խմբի ղեկավարը և նրան ուղեկցող պատվիրակությունը եղավ նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացավ Մեծ եղեռնի վավերագրերին ու փաստաթղթերին, գրառում կատարեց հուշամատյանում։