21.12.2021
Աշխատանքային այցով Հայաստան ժամանած Ֆրանսիայի Իլ-դը-Ֆրանս կենտրոնական շրջանի ղեկավար, Ֆրանսիայի նախագահական ընտրությունների թեկնածու Վալերի Պեկրեսի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 21-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը:
Ֆրանսիայից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակը:
Այցի ավարտին տիկին Վալերի Պեկրեսը շրջեց Հիշողության պուրակում և ջրեց 2018 թ. իր տնկած արծաթափայլ եղևնին: