Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նոր հրատարակությունները


21.12.2022


2020 թ. հիմք դրվեց ՀՑԹԻ ֆոնդերում պահվող անտիպ հուշագրությունների հրատարակմանը: «Հայոց ցեղասպանությունը վերապրածների հուշագրություններ» մատենաշարի շրջանակներում արդեն լույս է տեսել հինգը գիրք: Այս տարի դրանց ավելացել է ևս երկուսը:

Մատենաշարի 6-րդ գրքի մեջ ամփոփված են ՀՑԹԻ գիտաշխատողներ Ռոբերտ Թաթոյանի և Նարինե Հակոբյանի կողմից խմբագրված, ծանոթագրված, առաջաբանով հարստացված ցարդ անտիպ երկու հուշագրություններ՝ «Արտաշես Խաչատրյան, Հուշեր» և «Լևոն Աշպահյան, Իմ կյանքի մասին»:

Ծնունդով Բայազետի գավառի Երիցու գյուղից Արտաշես Խաչատրյանը՝ որպես ականատես, իր հուշերում պատմում է 1914 թ. դեկտեմբերի վերջերին Բայազետի հայության Կովկաս գաղթի, ինչպես նաև Զորավար Անդրանիկի հրամանատարությամբ 1918 թ. ապրիլին ստեղծված Հայկական առանձին հարվածող զորամասի կազմում իր ծառայության մասին:

Սեբաստացի Լևոն Աշպահյանը իր հուշերում պատմում է Հայոց ցեղասպանության ժամանակ կորցրած հարազատների, հրաշքով փրկվելու, մուսուլմանների կողմից շահագործվելու, Հունաստան տեղափոխվելու և Խորհրդային Հայաստան հայրենադարձվելու մասին: Նրա պատմությունը սեբաստահայության տեղահանության և կոտորածների մասին ուշագրավ տեղեկություններ է պարունակում:

Մատենաշարի 7-րդ գրքում անգլերենով ներկայացված են ՀՑԹԻ գիտաշխատողներ Ռեգինա Գալուստյանի և Ռոբերտ Թաթոյանի կողմից խմբագրված, ծանոթագրված, առաջաբանով ու հավելվածներով հարստացված երկու հուշագրությունները՝ “Aram Mantashyan, Aram Could Not Be Seito” և “Sokrat Mkrtchyan, Memoirs”, թարգմանված Արա Ստեփան Մելքոնյանի կողմից:

Արամ Մանթաշյանի հուշագրությունը Շապին Գարահիսարի գավառի Մշակնոց գյուղից տեղահանված մի տղայի պատմություն է: Սոկրատ Մկրտչյանը ներկայացնում է իր հայրենի գյուղի՝ Բիթլիսի (Բաղեշ) գավառի Խլաթի գավառակի Փրխուս գյուղի հայ բնակչության բնաջնջման, դրա արդյունքում իրեն և իր ընտանիքին բաժին ընկած փորձությունները:

Այս տարի ՀՑԹԻ-ն Արա Ստեփան Մելքոնյանի անգլերեն թարգմանությամբ հրատարակել է նաև Զաբել Եսայանի «Մուրատի ճամբորդութիւնը. Սվազէն Պաթում» (“Murad’s Journey: From Sivas to Batum”) գիրքը, որում ամփոփված է Սեբաստացի Մուրադի կյանքի մեկ տարվա պատմությունը. 1915 թ. նրա ձերբակալության հրամանի, դրանից հետո լեռներ բարձրանալու, հայրենի Սեբաստիայի բնակչության տեղահանության և կոտորածների, թուրք հրոսակների դեմ պայքարի, պոնտացի հույների ցուցաբերած օգնության և Բաթում հասնելու մասին:





ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2024 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am