21.03.2023
Հերթական համագործակցության շրջանակներում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը 131 միավոր մասնագիտական արժեքավոր գրքեր է հանձնել ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնին: Դրանք հիմնականում ՀՑԹԻ տարբեր տարիների հրատարակություններն են՝ Հայոց ցեղասպանության մասին ականատես վերապրողների հուշագրություններ, տարբեր երկրների դիվանագիտական ներկայացուցիչների և միսիոներների վկայություններ, Ցեղասպանության վերաբերյալ տեսական գրականություն, համաշխարհային մամուլի արձագանքը, ինչպես նաև «Ցեղասպանագիտական հանդես» և «International Journal of Armenian Genocide Studies» գիտական հանդեսների համարները:
ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Արմեն հայրապետյանը իր երախտագիտություն է հայտնել ՀՑԹԻ գիտական աշխատակազմին և տնօրեն Հարություն Մարությանին իրենց գրադարանը հարստացնելու համար և հույս հայտնել, որ այս ուղղությամբ համագործակցությունը կլինի շարունակական և արդյունավետ։