Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

«ՍՈՂՈՄՈՆ ԹԵՀԼԻՐՅԱՆ. ՀԱՅՈՑ ԱՐԴԱՐՀԱՏՈՒՅՑԸ» խորագրով դասախոսությունների շարք ՀՑԹԻ-ում


22.03.2023


Մարտի 18-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաժողովների սրահում տեղի ունեցավ «Սողոմոն Թեհլիրյան. հայոց արդարհատույցը» խորագրով դասախոսությունների շարք: Ներկաներին ողջունեց ՀՑԹԻ տնօրեն, պ.գ.դ. Հարություն Մարությանը և նշեց, որ թեև Սողոմոն Թեհլիրյանը և Նեմեսիս գործողությունը բավականաչափ ճանաչելի են, այնուամենայնիվ, կան դեռ չուսումնասիրված և չլուսաբանված կողմեր:

Օրվա առաջին բանախոսը ՀՑԹԻ թանգարանային ֆոնդերի բաժնի վարիչ, գլխավոր ֆոնդապահ Գոհար Խանումյանն էր: Նա ներկայացրեց «Հատուկ գործ». արդարադատության իրականացում» խորագրով դասախոսությունը, որի ընթացքում անդրադարձ կատարեց 1919 թ. աշնանը Երևանում գումարված ՀՅԴ 9-րդ Ընդհանուր ժողովում կայացված խիստ գաղտնի որոշմանը, որով նախատեսվում էր մահապատժի ենթարկել Հայոց ցեղասպանության կազմակերպիչներին և իրականացնողներին. այդ գործողությունը կոչվեց «Հատուկ գործ», որն ավելի հայտնի է «Նեմեսիս» ծածկանունով: Այն վստահվեց ՀՅԴ Հատուկ կամ Պատասխանատու մարմնին: Հայոց ցեղասպանության կազմակերպիչների նկատմամբ պատժիչ գործողությունների մանրազնին նախապատրաստությունն ու անմիջական վերահսկողությունը հանձնարարվեց ՀՅԴ գործիչներ Արմեն Գարոյին (Գարեգին Փաստրմաճյան) և Շահան Նաթալիին (Հակոբ Տեր-Հակոբյան): Նրանք էլ Հատուկ մարմնի կազմում ներգրավում են մարտական հարուստ փորձառություն ունեցող և Հայոց ցեղասպանությունը վերապրած երիտասարդների՝ Սողոմոն Թեհլիրյանին, Արշավիր Շիրակյանին, Արամ Երկանյանին, Միսաք Թորլաքյանին և այլոց: Բանախոսության ընթացքում ներկայացվեց Թալեաթի հայտնաբերումն ու գնդակահարումը Բեռլինում, ապա դրան հաջորդած՝ Ս. Թեհլիրյանի դատավարությունը։

Օրվա երկրորդ բանախոսը Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Շոա հիմնադրամի՝ (USC Shoah Foundation) Հայոց ցեղասպանության վկայությունների ցուցակագրող Օսիկ Մոզեսն էր, որը ներկայացրեց «Սողոմոն Թեհլիրյանի դատավարությունը. ծանոթագրություններ գերմանական արխիվից» խորագրով դասախոսություն: Բանախոսը ներկայացրեց Թեհլիրյանի դատավարությանը վերաբերող գերմանական արխիվներից փաստաթղթեր և նշեց, որ իր ուսումնասիրությունների արդյունքում հանգել է այն եզրակացությանը, որ գերմանական դատարանը արագացրել է դատավարությունը (այն տևել է երկուսուկես օր՝ 1921 թ. հունիսի 2/3-ը) և արել ամեն հնարավորը ազատվելու այդ «անհանգիստ օտարերկրացուց» («lästigen Ausländer»)՝ Սողոմոն Թեհլիրյանից, քանի որ բոլորը նորից սկսել էին խոսել հայերի բռնագաղթից և կոտորածներից, որում իր մեղքի բաժինն ուներ նաև Գերմանիան:

Օրվա վերջին բանախոսը «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի հաղորդակցության և հասարակության հետ կապերի տնօրեն, Սողոմոն Թեհլիրյանի «Վերյիշումներ. Թալէաթի Ահաբեկումը» հուշագրության անգլերեն թարգմանության հեղինակ Պետօ Տէմիրճեանն էր, որն էլ ներկայացրեց «Վերյիշումներ. Թալէաթի Ահաբեկումը» հուշագրության անգլերեն թարգմանության մասին» վերնագրով դասախոսությունը: Ներկաներին տեսաուղերձով ողջունեց նաև հուշագրության առաջաբանի հեղինակ, Կոմիտաս ինստիտուտի տնօրեն Արա Սարաֆյանը, ով կարևորեց գրքի անգլերեն թարգմանությունը և ծանոթագրություններ կազմելը։ Պետօ Տէմիրճեանը նշեց, որ անգլերեն թարգմանելու ընթացքում ուսումնասիրել է ոչ միայն Թեհլիրյանի հուշագրությունը, այլև Նեմեսիս գործողությունն առհասարակ: Նա ներկայացրեց նաև Թալեաթի սպանության մասին հայկական և արտասահմանյան մամուլի առաջին արձագանքները:

Դասախոսությունների ավարտին ներկաները հնարավորություն ունեցան հարցեր ուղղելու բանախոսներին:



ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2022 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am