22.04.2014
Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտի գիտաժողովների սրահում իր աշխատանքայի երկրորդ օրը մեկնարկեց «Առաջին համաշխարհային պատերազմի Կովկասյան ճակատը. ցեղասպանություն, փախստականներ և մարդասիրական օգնություն» խորագիրը կրող միջազգային գիտաժողովը:
Ելույթ ունեցան ՀՑԹԻ գիտաշխատողներ պ.գ.թ. Գևորգ Վարդանյանը, գիտաշխատող Գոհար Խանումյանը, Լուսինե Աբրահամյանը, Ռոբերտ Թաթոյանը, ինչպես նաև ԳԱԱ պատմության ինստիտուտի գիտաշխատող, պ.գ.թ. Քնարիկ Ավագյանը, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանի գիտաշխատող Խորեն Գրիգորյանը:
Բազմաբովանդակ և խորը վերլուծություններով հանդես եկան նաև Իտալիայի Եվրոպական համալսարանի ասպիրանտ, ազգությամբ թուրք Սյուզան Ռոսիթա Մեյրեմ Քալայջին, Հունգարիայի Պազմանի Պետեր կաթոլիկ համալսարանի բակալավր Կրանից Պետեր Պալը:
Հիմնական զեկույցներին հետևեց հարցեր, քննարկումներ և երկօրյա միջազգային գիտաժողովի արդունքների ամփոփում: