Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

Լույս է տեսել ՀՑԹԻ գիտաշխատող Ռոբերտ Թաթոյանի «Արևմտեան Հայաստանի Պիթլիսի նահանգի հայ բնակչութեան թիւը Մեծ Եղեռնի նախօրեակին» գիրքը


22.07.2022


Լիբանանում գործող ՀԲԸՄ «Վահրամ Ապտալեան» մշակութային հիմնադրամը լույս է ընծայել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի (ՀՑԹԻ) գիտաշխատող, պ․գ․թ․ Ռոբերտ Թաթոյանի «Արևմտեան Հայաստանի Պիթլիսի նահանգի հայ բնակչութեան թիւը Մեծ Եղեռնի նախօրեակին» ուսումնասիրությունը։

Գրքում, 1878-1914 թթ․ վերաբերող բազմաթիվ վիճակագրական աղբյուրների տվյալների համեմատական վերլուծության հիման վրա, Հայոց ցեղասպանության նախօրյակին Օսմանյան կայսրության Բիթլիսի (Բաղեշ) նահանգի հայ բնակչության թվաքանակի հաշվարկ է կատարվել, որի հիմքում դրվել են հատկապես Կ․Պոլսի հայոց պատրիարքարանի 1913 թ․ վիճակացույցի (1913-1914 թթ․ մարդահամար) տվյալները։ Օգտագործվել են նաև օսմանյան կառավարության, դեպքերին ժամանակակից հայ և օտարազգի ճանապարհորդների և հետազոտողների, ռուս և արևմտյան դիվանագետների վիճակագրությունները:

Աշխատանքում արծարծվել են գիտահետազոտական այլ թեմաներ․

1. ներկայացվել են 1878-1914 թթ. Բիթլիսի նահանգի հայ բնակչության թվաքանակի վրա ազդեցություն ունեցած հիմնական գործոնները, անդրադարձ է կատարվել Արևմտյան Հայաստանում օսմանյան իշխանությունների վարչաժողովրդագրական քաղաքականությանը,
2. ներկայացվել է Բիթլիսի նահանգի 1878-1914 թթ. վարչատարածքային բաժանումների պատմությունը,
3. անդրադարձ է կատարվել Բիթլիսի նահանգի տարածքում բնակվող այլ ազգությունների թվաքանակի հարցին։


Համաձայն ուսումնասիրողի հաշվարկի՝ Հայոց ցեղասպանության նախօրյակին Բիթլիսի նահանգում եղել է շուրջ 29․290 տուն, 243․710 շունչ հայ բնակչություն: Հաշվարկի մեջ ընդգրկվել է 695 հայկական բնակավայր: Բիթլիսի նահանգում բնակվել են նաև մոտ 250․000 քուրդ, 30․000 թուրք, 10․000 չերքեզ, 15․000 ասորի և 4․000 եզդի․ հայերը կազմել են նահանգի ընդհանուր բնակչության (553․000) շուրջ 44%-ը, իսկ ոչ իսլամադավան այլ ազգությունների հետ միասին` շուրջ 47%-ը։ Ռոբերտ Թաթոյանը երկու մենագրության, ինչպես նաև հայերեն, անգլերեն և ռուսերեն երեք տասնյակից ավելի գիտական հոդվածների հեղինակ է (հրապարակումների ցանկը տե՛ս՝ http: https://independent.academia.edu/RobertTatoyan):















ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2022 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am