Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

«Հոկտեմբերի 23-ին Մոսկվայի հայկական վանական համալիրում մեկնարկող ցեղասպանագիտական միջազգային գիտաժողովը հնարավորություն կտա գրավել ռուսական գիտական շրջանակների ուշադրությունը»
Հարցազրույց ՀՑԹԻ փոխտնօրեն Սուրեն Մանուկյանի հետ Ռուսաստանում կայանալիք ցեղասպանագիտական գիտաժողովի մասին:

22.10.2015


- Պարոն Մանուկյան, ո՞վքեր են գիտաժողովի կազմակերպիչները:

- Միջազգային գիտաժողովի կազմակերպիչներն են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը և Հայ առաքելական եկեղեցու Նոր Նախիջևանի ու Ռուսաստանի հայոց թեմը: Գիտաժողովն ընթանալու է 2015 թ. հոկտեմբերի 23-24-ը, Մոսկվայի հայկական վանական համալիրում, ինչն ավելի խորհրդանշական է՝ հաշվի առնելով գիտաժողովի խորագիրը՝ «Ցեղասպանությունն իբրև մարդկության դեմ ուղղված հոգևոր-բարոյական հանցագործություն»:

- Այս տարի ՀՑԹԻ ներկայացրեց մի շարք գիտական միջոցառումներ, հանդես եկավ նոր նախաձեռնություններով: Դրանցից խոշորագույնը կարևորության առումով, թերևս, Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության 12-րդ գիտաժողովի կազմակերպումն էր Հայաստանում: Ո՞րն է նոր ձեռնարկի կարևորությունը այս տարվա գիտական միջոցառումների շարքում:

- Այս գիտաժողովը շատ կարևոր տեղ է գրավում 2015թ. տեղի ունեցած միջազգային գիտական միջոցառումների շարքում մի քանի պատճառով: Նախ, այն տեղի է ունենում Մոսկվայում, ինչը հնարավորություն է տալիս գրավել ռուսական գիտական շրջանակների ուշադրությունը: Ռուսաստանում, ցավոք, ցեղասպանագիտությունը որպես գիտական ոլորտ դեռևս այդքան էլ զարգացած չի, և մենք հույս ունենք, որ այս գիտաժողովը թույլ կտա որոշակիորեն փոխել իրավիճակը: Մեզ համար դա կարևորագույն խնդիր է:

Գիտաժողովը նաև կարող է զարկ տալ հենց Մոսկվայում հայոց ցեղասպանության ուսումնասիրման հարցին: Այն կարող է հետաքրքրություն առաջացնել մոսկվաբնակ հայ երիտասարդների մոտ՝ Հայոց ցեղասպանության թեման իրենց հետազոտության առարկա դարձնելու համար:

Եվ վերջապես, այն լինելու է յուրօրինակ ավարտական գիտաժողով, որտեղ այլ հարցերի հետ մեկտեղ նաև փորձ է կատարվելու ամփոփել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Պատահական չէ, որ ծրագրում կան նաև այդ թեմայով զեկույցներ:

-Ովքե՞ր են մասնակցում գիտաժողովին և ի՞նչ թեմաներ են արծարծվելու:

- Մասնակիցների կազմը շատ ներկայացուցչական է՝ մոտ երեք տասնյակ անվանի հայագետներ և ցեղասպանագետներ աշխարհի 15 երկրից, այդ թվում՝ Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության երկու նախագահներ՝ ներկայիս նախագահ Էնդրյու Վուլֆորդը և նախկին նախագահ Ալեք Հինթոնը: Երկօրյա գիտաժողովում հնչելու են զեկույցներ տարբեր ցեղասպանությունների մասին, հատկապես Հայոց ցեղասպանության պատմության և վավերագրերի, Մեծ Եղեռնի և դրա հետևանքների հաղթահարման ժամանակ Հայ առաքելական եկեղեցու դերի, Հայոց ցեղասպանության ճանաչման իրավական դիտանկյունների մասին, գրականության, կերպարվեստի, կինոարվեստի, երաժշտության մեջ Հայոց ցեղասպանության թեմայի արտացոլման և այլ ակտուալ խնդիրների վերաբերյալ:

-Շնորհակալություն, պարոն Մանուկյան:
© Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ












ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2024 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am