Հոկտեմբերի 22-ին «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի գիտաժողովների սրահում տեղի ունեցավ հերթական մեթոդաբանական սեմինարը:
Դասախոսեց ամերիկահայ պատմաբան, հայագետ, խմբագիր-թարգմանիչ, Կանադայի և ԱՄՆ Թեքեյան մշակութային միության գործադիր տնօրեն, «The Armenian Mirror-Spectator» շաբաթաթերթի խմբագրի տեղակալ Արամ Արքունը:
Արամ Արքունը հանդես եկավ «Հայոց ցեղասպանության ուսումնասիրման վիճակը Միացյալ Նահանգներում և ցեղասպանության թեմայի լուսաբանումը ամերիկահայ մամուլում» թեմայով դասախոսությամբ:
Արամ Արքունը հանդես եկավ «Հայոց ցեղասպանության ուսումնասիրման վիճակը Միացյալ Նահանգներում և ցեղասպանության թեմայի լուսաբանումը ամերիկահայ մամուլում» թեմայով դասախոսությամբ:
Արամ Արքունը հայ ժամանակակից պատմության մասնագետ է, բազմաթիվ հոդվածների հեղինակ է, թարգմանել է նաև գրքեր և հոդվածներ հայերեն, ֆրանսերեն և թուրքերեն լեզուներով:
Արքունն ավարտել է Փրինսթոնի համալսարանը (ԱՄՆ), ունի միջազգային հարաբերությունների մագիստրոսի կոչում Փենսիլվանիայի համալսարանից, ԱՄՆ Կալիֆորնիայի համալսարանի փիլիսոփայության դոկտորանտ: Նա դասավանդել է Նյու Յորքի,Կալիֆորնիայի և Միչիգանի Էն Արբորի համալսարաններում:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամը 2019 թ. փետրվարից մեկնարկել է հանրային դասախոսությունների՝ մեթոդաբանական սեմինարների շարք:
Նմանօրինակ միջոցառումների մասին տեղեկություններ կարող եք ստանալ ՀՑԹԻ հիմնադրամի հետևյալ էջերում՝
http://genocide-museum.am/arm/eventsAGMI.php
https://www.facebook.com/armeniangenocidemuseum/
#MethodologicalSeminarsatAGMI
#AGMIEvents
#AGMIPublicLectures
#AGMIEducationProgram