22.10.2021
Աշխատանքային այցով Հայաստան ժամանած Մեծ իշխան Գեորգի Միխայլովիչ Ռոմանովն իր կնոջ հետ միասին հոկտեմբերի 21-ին այցելեց Հայոց ցեղասպանության թանգարան:
Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը:
Նրանք շրջեցին Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացան մշտական և ժամանակավոր ցուցադրություններին: Այցի ավարտին պարոն Գեորգի Ռոմանովըը նաև գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում:
Շնորհակալություն հայտնելով պարոն Գեորգի Ռոմանովին այցի և ցուցաբերած հետաքրքրության համար՝ Լուսինե Աբրահամյանը պատվավոր հյուրին նվիրեց Հոշոտված Հայաստան հուշագրության անգլերեն հատորը, որտեղ Ավրորա Մարդիգանյանը պատմում է նաև Նիկոլայ Նիկոլաևիչ Ռոմանովի աջակցության մասին: