22.11.2016

Նոյեմբերի 22-ին ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովը ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի ուղեկցությամբ այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Հյուրերը ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և հարգանքի տուրք մատուցեցին անմեղ զոհերի հիշատակին:
Նախարարները եղան նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացան թանգարանային ցուցադրության հետ:
ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովը գրառում կատարեց թանգարանի պատվավոր հյուրերի Հուշամատյանում