Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Գլխավոր
Պատվիրակություններ
Կայքի քարտեզ
Հետադարձ կապ
Կապ մեզ հետ
Հղումներ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Հայոց Եղեռնը
Ցեղասպանություն
Հայոց Եղեռնը
Ժամանակագրություն
Լուսանկարներ
Քարտեզագրում
Մշակութային եղեռն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վկայություններ
Ականատեսներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Մամլո հաղորդագրություն
Էլ.թերթ
Հարցազրույցներ
Նորություններ
Գիտաժողովներ
Միջոցառումներ ՀՑԹԻ-ում
Գրքի տարի նոր
Լեմկինի կրթաթոշակ 
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Փոփոխվող ցուցադրություն
Օն լայն ցուցադրություն 
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
Հանդես  նոր
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Եղեռնի հուշահամալիր
Պատմությունը
Լուսանկարներ
Հիշատակի օր
ՀՑԹԻ հիմնադրամ
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
National Academy of Sciences of Armenia
Public Radio of Armenia
Armenian News Agency
ARMEDIA  Information, Analytical Agency
Inhomage
armtown
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

Հայոց ցեղասպանությունը և Սկանդինավյան արձագանքը
ժամանակավոր ցուցադրություն Հայոց ցեղասպանության թանգարանում

23.04.2011

Հայոց ցեղասպանությունը մեծ ազդեցություն ունեցավ միջազգային հանրության վրա այն պահից, երբ 1915 թվականին երիտթուրքերի կողմից իրականացվող կոտորածների մասին տեղեկությունները հասան տարբեր երկրների արտաքին գերատեսչություններին և հայտնվեցին միջազգային մամուլի էջերում` առիթ հանդիսանալով հասարակական մարդասիրական արձագանքի ու բողոքի արտահայտման: Այս առումով սկանդինավյան երկրները ևս բացառություն չկազմեցին:

Շվեդիայի, Նորվեգիայի, Դանիայի կառավարությունները, կազմակերպությունները և անհատներն ամենատարբեր միջոցներով արձագանքեցին Հայաստանում տեղի ունեցող կոտորածներին: Սկանդինավյան պետությունների թրքական բռնակալությունից հալածվող հայերին օգնություն ցուցաբերելու առաջին փաստերը գրանցվեցին 1890-ական թվականներից` «Արյունոտ Սուլթան» Աբդուլ Համիդ Երկրորդի կառավարման տարիներին: Իրականացված բռնություններին ի պատասխան սկանդինավյան երկրներում տպագրվեցին բազմաթիվ գրքեր և քայլեր ձեռնարկվեցին տուժած հայերին օգնելու համար:

Օսմանյան կայսրությունում հավատարմագրված շվեդ, դանիացի, նորվեգացի դիվանագետները, միսիոներները, նպաստամատույց կազմակերպության աշխատողները, ինչպես նաև Սկանդինավիայում գտնվող բազմաթիվ անհատներ՝ գրողներ, եկեղեցականներ, լրագրողներ և նույնիսկ աշակերտներ, նպաստում էին հայկական կոտորածների հումանիտար ու քաղաքական հետևանքների մասին իրազեկմանը և միջոցներ հավաքում մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար: Սկանդինավյան միսիոներների աշխատանքներն Օսմանյան կայսրության հայ բնակչությանն օգնելու համար իրականացվում էին դանիական, նորվեգական և շվեդական «Կանանց առաքելության աշխատողներ» /այսուհետ՝ ԿԱԱ/ կազմակերպության միջոցով:

1894 թվականին Շվեդիայում հիմնված այս կազմակերպությունը 1900 թ. իր մասնաճյուղն է հիմնում Դանիայում, իսկ 1902 թվականին` Նորվեգիայում: 20-րդ դարի առաջին տասնամյակի ընթացքում Կոպենհագենում գտնվող ԿԱԱ միսիոներական դպրոցն ավարտեցին նշանավոր սկանդինավցի միսիոներուհիներ՝ Մարիա Յակոբսենը, Ալմա Յոհանսոնը, Բոդիլ Կատարինե Բյորնը և ուրիշներ, ովքեր անցնելով դժվարին աշխատանքի` օգնություն ցուցաբերեցին բազմաթիվ կարիքավոր հայերի:

Զուգահեռաբար հիմնադրվեց «Հայերի դանիական ընկերներ» կազմակերպությունը` շնորհիվ դանիացի հայտնի միսիոներ, հետագայում Ազգերի լիգայի հանձնակատար Կարեն Եփփեի: Նա իր կյանքը նվիրեց հայ գաղթականներին օգնություն ցուցաբերելու անշահախնդիր գործին 1903 թվականից (երբ ժամանեց Ուրֆա) մինչ իր մահը (1935 թվական, Սիրիա):

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, երբ Օսմանյան կայսրությունը պատերազմի մեջ մտնելով դարձավ Գերմանիայի և Ավստրո-Հունգարիայի դաշնակից, սկանդինավյան երկրները չեզոք դիրք գրավեցին: Այսպիսով, միսիոներները և նպաստամատույց կազմակերպությունների աշխատակիցները հնարավորություն ունեցան ականատեսը դառնալու Օսմանյան կայսրությունում ցեղասպանության իրագործմանը, փրկելու վերապրողներին ջարդերից, մահվան քարավաններից և բռնի ուծացումից, ինչպես նաև հավաքելու ու գրանցելու նրանց վկայությունները: Այս տեսանկյունից չափազանց կարևոր են Մարիա Յակոբսենի, Բոդիլ Բյորնի, Ալմա Յոհանսոնի, Քարեն Մարի Փետերսի, Հանսին Մարքերի, Թորա ֆոն Վեդել-Յարլսբերգի, Կարեն Եփփեի արխիվային փաստաթղթերն ու հրապարակումները, որոնք պարունակում են կարևոր վկայություններ ցեղասպանության ընթացքում Օսմանյան կայսրության կենտրոնական և արևելյան շրջաններում` Խարբերդում, Մուշում, Դիարբեքիրում, Ուրֆայում և այլ վայրերում տեղի ունեցած իրադարձությունների մասին:

Առաջին աշխարհամարտի տարիներին Օսմանյան կայսրությունում գտնվող սկանդինավցի դիվանագետները կարևոր դերակատարություն ունեցան հայերի շարունակական ոչնչացման վերաբերյալ տեղեկություն հավաքելու գործում: Կոստանդնուպոլսում հավատարմագրված դանիացի դիվանագետ Կառլ Էլիս Վանդելը հայերի կոտորածների մասին տեղեկություններ էր ստանում իր գործընկերներից, օսմանյան վերնախավի անդամներից, ինչպես նաև եվրոպացի ու ամերիկացի ականատեսներից, ովքեր տվյալներ էին հաղորդում Արևմտյան Հայաստանում տեղի ունեցող դեպքերի մասին: Հայ ժողովրդին բնաջնջելու երիտթուրքերի անմարդկային մտադրության մասին Կառլ Էլիս Վանդելը մանրամասն զեկույցներ պատրաստեց իր ղեկավարության համար:

Շվեդ դիվանագետ, ռազմական կցորդ Էյնար աֆ Վիրսենն իր հուշերում ներկայացրել է Թալեաթ փաշայի հետ 1915 թվականի հոկտեմբերին ունեցած առանձնազրույցը, որի ընթացքում կայսրության ներքին գործերի նախարարը, մեկնաբանելով մի զեկույց, ուր նշված էր 800.000 հայերի սպանության մասին, նշում է. «Ես վստահեցնում եմ Ձեզ, որ սա ճիշտ չէ. ընդամենը 600.000 է սպանվել»:

Հայերի կոտորածները նկարագրելու համար շվեդ քաղաքական գործիչ Հյալմար Բրանթինգը (1917թ.) և դանիացի գիտնական Էգե Մեյեր Բենեդիքտսենը (1925թ.) գործածեցին “folkmord/ folkemord” (ժողովրդի սպանություն) եզրույթը: Այն առ այսօր օգտագործվում է սկանդինավյան երկրներում` որպես մի եզրույթ, որով բնորոշվում է ցեղասպանության հանցագործությունը:

Ցեղասպանությունը վերապրածներին աջակցելու աշխատանքները հետագայում ևս շարունակվեցին: Սիրիայում, Լիբանանում, Հունաստանում և Խորհրդային Հայաստանում բացվեցին նոր որբանոցներ, արհեստանոցներ, դպրոցներ և նույնիսկ ամբողջական ավաններ: Այս ծրագրերում ներգրավված շատ սկանդինավցի միսիոներներին և նպաստամատույց առաքելություն իրականացնող աշխատողներին միացավ նորվեգացի աշխարհահռչակ բևեռախույզ, գիտնական և մարդասեր Ֆրիտյոֆ Նանսենը, ով այդ ժամանակ հանդիսանում էր փախստականների հարցերով Ազգերի լիգայի գերագույն հանձնակատարը և ներգրավվել էր ցեղասպանության հետևանքով անօթևան մնացած հայերին հայրենիք վերադարձնելու և օթևան ապահովելու գործում:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կազմակերպած «Հայոց ցեղասպանությունը և սկանդինավյան արձագանքը» ժամանակավոր ցուցադրության նպատակն է վերականգնել այս կարևոր, բայց և մեծապես մոռացված կամ անտեսված Սկանդինավիա-Հայաստան հարաբերությունների պատմության առանցքային դրվագները և նպաստել սկանդինավյան երկրներում Հայոց ցեղասպանության մասին իրազեկության բարձրացմանը:



Տարածել

ՎԻՐՏՈՒԱԼ ԹԱՆԳԱՐԱՆ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ

genocide
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ. ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ ՀԱՐՅՈՒՐԱՄՅԱԿԻ ՆԱԽԱՇԵՄԻՆ
Անի պլազա, Անի սրահ
Երևան, մարտի 22-23

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

genocide
2012թ. ապրիլի 23-ին Հայ գրքի տպագրության 500-ամյակի և Երևանը որպես գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու կապակցությամբ ՀՑԹԻ կներկայացնի «Գիրքը որպես ցեղասպանության վկա» խորագիրը կրող ժամանակավոր ցուցադրություն: Այն ներառելու է Հայոց ցեղասպանությանն առնչվող ավելի քան 300 հազվագյուտ հնատիպ գրքեր և այլ սկզբնաղբյուրներ:

ԶՄՅՈՒՌՆԻԱՅԻ ԱՂԵՏԸ - 90

Զմյուռնիայի աղետը - 90
2012 թ. սեպտեմբերին ՀՑԹԻ ներկայացնում է ժամանակավոր ցուցադրություն` նվիրված Զմյուռնիայի աղետի 90-ամյակին: 1922թ. սեպտեմբերին փոքրասիական խոշոր նավահանգիստ Զմյուռնիայի հրդեհումը քեմալականների կողմից հանդիսացավ Հայոց ցեղասպանության վերջին դրվագներից մեկը:

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆԴԵՍ  

Հայոց ցեղասպանության ուսումնասիրության միջազգային հանդես

ՀԻՇԻ՛Ր

remember
Լևոն Աղաբաբյան, ծնվել է 1887-ին Բաղեշում: Ավարտել է Սանասարյան վարժարանը: 1908-14թթ. Քութահիայի և Ակշեհիրի ազգային վարժարաններում ուսուցիչ, ապա տնօրեն: Մաթեմատիկայի ուցուցիչ: Քութահիայում անհատական դպրոց է բացում, որն աշխատում է երեք տարի: Եղել է «Ազատամարտի» խմբագիրը: Հայոց ցեղասպանության զոհ:

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ  

Lemkin
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հեռ.: (374 10) 39 09 81
Ֆաքս: (374 10) 39 10 41
    2007-2011 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     էլ-փոստ: info@genocide-museum.am