Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

ԿԱՅԱՑԱՎ «ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ 21-րդ ԴԱՐՈՒՄ» ԽՈՐԱԳԻՐԸ ԿՐՈՂ ԵՌՕՐՅԱ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ


23.04.2022


Ս.թ. ապրիլի 20-22-ը տեղի ունեցավ «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի կազմակերպած «Հայոց ցեղասպանության դասավանդման մարտահրավերները 21-րդ դարում» խորագիրը կրող եռօրյա գիտաժողովը:

Գիտաժողովին բացման խոսքով հանդես եկավ ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը: Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

Գիտաժողովի առաջին օրը տեղի ունեցավ նաև «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի կազմակերպած «Հայկական վարժարանների հետքերով. ուսյալ ազգի վկայագրերը» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացումը: Նույն օրը մասնակիցներն այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր, ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ, մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը:

Գիտաժողովին իրենց մասնակցությունը բերեցին ցեղասպանագիտության և հարակից ոլորտների շուրջ երեսուն մասնագետներ Հայաստանից, ԱՄՆ-ից, Ռուսաստանի Դաշնությունից, Լիբանանից, Իսրայելից, Ռուանդայից, Իսպանիայից, Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունից և Կամբոջայից:

Եռօրյա գիտաժողովն ունեցավ 6 նստաշրջան, որոնց ընթացքում քննարկվեցին հետևյալ թեմաները.

● Ցեղասպանության դասավանդում. արժեքային և էթիկական խնդիրներ,
● Ցեղասպանության դասավանդումը միջնակարգ ուսումնական հաստատություններում,
● Ցեղասպանության դասավանդումը բարձրագույն ուսումնական հաստատություններում,
● Թանգարանների դերը և ներդրումը ցեղասպանության կրթության մեջ,
● Հայոց ցեղասպանության դասավանդում անհատական պատմություններով,
● Հայոց ցեղասպանության դասավանդման առանձին շեշտադրումներ:


Ներկայացվեց 29 գիտական զեկույց, որից 9-ը ներկայացրին ՀՑԹԻ գիտաշխատողներ։

Գիտաժողովի երկրորդ օրը մասնակիցներն այցելեցին Էջմիածնի Մայր Տաճարի թանգարան: Գիտաժողովի շրջանակներում տեղի ունեցավ նաև աշխատաժողով, որին մասնակցեցին 2019, 2020, 2021 թթ. ՀՑԹԻ կազմակերպած կրթական ծրագրերի հայոց պատմության ուսուցիչները: Ուսուցիչները շեշտեցին նման հանդիպումների անցկացման կարևորությունը և հույս հայտնեցին, որ Հայոց ցեղասպանության թանգարան-իստիտուտը հետամուտ կլինի և կօժանդակի իրենց բարձրաձայնած հարցերի լուծմանը:

Հարցուպատասխանի և քննարկումների ավարտից հետո տեղի ունեցավ գիտաժողովի փակման արարողությունը:

ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանն իր երախտագիտությունը հայտնեց բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն ունեցան գիտաժողովի կազմակերպման և անցկացման կարևոր գործում։ Ամփոփելով գիտաժողովի արդյունքները՝ բանախոսները շեշտեցին ներկայացված թեմաների արդիականությունը և հույս հայտնեցին, որ առանձին ժողովածուի տեսքով լույս կտեսնեն ներկայացված զեկուցումները:



ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2024 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am