Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

«ՓԱՍՏԱԳՐԵԼՈՎ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ. ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԱԿԱՆԱՏԵՍ ՎԱՎԵՐԱԳՐՈՂՆԵՐԸ»
նոր ժամանակավոր ցուցադրություն ՀՑԹԻ-ում


23.04.2025


Այսօր՝ ապրիլի 23-ին, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ժամանակավոր ցուցադրությունների սրահում տեղի ունեցավ «ՓԱՍՏԱԳՐԵԼՈՎ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ. ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԱԿԱՆԱՏԵՍ ՎԱՎԵՐԱԳՐՈՂՆԵՐԸ» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացումը` նվիրված Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին:

Բացմանը ներկա էին ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանը, ՀՀ-ում Նիդերլանդների արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրոյ-Վինթերը, ՀՀ-ում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկը, ՀՀ-ում Լեհաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Մարչին Ռուժիցկին, ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանության խորհրդական–դեսպանորդ Մաքսիմ Սելեզնյովը, Մայթ Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի տնօրեն Տեր Արարատ քահանա Պողոսյանը, ՀՅԴ Հայ դատի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը, «Փյունիկ» հիմնադրամի նախագահ Գաբրիել Չեմբերջյանը, Երևանի պատմության թանգարանի տնօրեն Գևորգ Օրբելյանը, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լուսինե Սահակյանը, ՀՀ ԳԱԱ ֆունդամենտալ գրադարանի տնօրեն Մայա Գրիգորյանը, հոգևոր և պաշտոնական այլ այրեր:

Հանդիսավոր բացման խոսքով հանդես եկավ ՀՑԹԻ-ի տնօրեն Էդիտա Գզոյանը, ով ներկայացրեց ցուցադրության թեմայի կարևորությունը, բովանդակությունը, նշանակությունը և առանձնահատկությունները: Նա իր խոսքում նշեց. «Այս մարդկանց քաջությունն այսօր էլ շարունակում է մեզ մարտահրավեր նետել։ Մերժման, ժխտման և ներկայումս մեր շուրջ տեղի ունեցող հանցագործությունների այս ժամանակաշրջանում նրանց թողած վկայությունները հիշեցնում են, որ փաստագրումը թե՛ մարդասիրական, թե՛ պատմական պարտավորություն է։ Այս ցուցադրությունը բացելով՝ մենք վերահաստատում ենք մեր նվիրվածությունը՝ հետազոտությանը, կրթությանը և ճշմարտության պահպանմանը»: Էդիտա Գզոյանը նաև ներկայացրեց Հայոց ցեղասպանության ականատես վավերագրողների հուշերից տպավորիչ և հուզական դրվագներ:

Ապա ելույթ ունեցավ ՀՑԹԻ ցուցադրությունների կազմակերպման պատասխանատու Սեդա Պարսամյանը, ով մանրամասնորեն ներկայացրեց ցուցադրության բովանդակությունը, ցուցադրությունում ներառված վավերագրերը, փաստաթղթերը, նմուշները, առարկաները, իրերը. «Ցուցադրության շրջանակում ներկայացված են շուրջ յոթ տասնյակ ականատեսի վավերագրություններ՝ հուշագրություններ, օրագրություններ, զեկուցագրեր, ֆոտո-դոկումենտալ նյութեր, ֆիլմեր և այլն: Ականատես վավերագրողների աշխարհագրությունը ներառում է մի քանի տասնյակ պետություններ, այդ թվում՝ ԱՄՆ, Ավստրալիա, Կանադա, Վենեսուելա, Շվեյցարիա, Շվեդիա, Դանիա, Նորվեգիա, Գերմանիա, Մեծ Բրիտանիա, Ռուսաստան, Ֆրանսիա, Հունաստան, Իտալիա, Վատիկան, Նիդերլանդներ, Չեխիա, Լեհաստան, Հնդկաստան, Պարսկաստան, Սիրիա և այլն: Այս մարդիկ ամենատարբեր հանգամանքների բերումով Օսմանյան կայսրությունում էին գտնվում՝ ականտեսը դառնալով Հայոց ցեղասպանության ու վավերագրելով այն»:

Այնուհետև ելույթ ունեցավ այս ցուցադրության կազմակերպման գործում մեծ ներդրում ունեցած Futuris Architects ընկերության հիմնադիր տնօրեն Հովնան Շահբազյանը, ով շեշտեց՝ ինքը ևս Հայոց ցեղասպանության վերապրողի շառավիղ է, և այս նոր ձևաչափով ցուցադրության անհատույց կազմակերպումն ու իրականացումը իր հարգանքի տուրքն է Հայոց ցեղասպանության զոհերին:

Ելույթներից հետո Էդիտա Գզոյանի ուղեկցությամբ ներկաները շրջեցին ցուցասրահներով: Ցուցադրությունը կգործի մինչև 2026 թ. ապրիլը:



ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2024 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2025 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am