Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

«ՄԻԼԻՈՆԷՆ ՄԷԿԸ». ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՓՐԿՎԱԾ ՊԱՏԱՆՈՒ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅԱՆ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ



Ս.թ. մայիսի 22-ին «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի գիտաժողովների սրահում տեղի ունեցավ «Միլիոնէն մէկը. ցեղասպանութեան ականատես զէյթունցի պատանիի մըյուշերը» գրքի շնորհանդեսը: Գիրքը հրատարակվել է «Զարթոնք» օրաթերթի կողմից, դկտ. Անդրանիկ Դագեսյանի խմբագրությամբ: Այն «Զարթօնք» մատենաշարի առաջին գիրքն է:

Միջոցառմանը ողջույնի խոսք ասեց ՀՑԹԻ տնօրեն պարոն Մարությանը, ով իր խոսքում կարևորեց նման հուշագրերի հրատարակումը, ներկայացրեց գրքի հրատարակման պատմությունը և հույս հայտնեց, որ լիբանանյան գործընկերների հետ համագործակցության շնորհիվ հնարավոր կլինի տպագրել պատմագիտական մեծ արժեք ներկայացնող մի շարք անտիպ հուշագրություններ, որոնք պահվում են ՀՑԹԻ արխիվային հավաքածուում:

«Յուրաքանչյուր հուշագրություն գաղտնիքներ է պարունակում թե´ ընթերցողների, թե´ հետազոտողների համար: Ամեն մի հուշագրություն նորություն է բերում և հյուլեավելացնում Հայոց ցեղասպանության պատմությանը: Ինչքան էլ մենք ուսումնասիրում ենք այդ պատմությունը, տեսում ենք, որ կան բազմաթիվ չբացահայտված էջեր, և այդ էջերի զգալի մասը ոչ թե արխիվներում է, այլ հենց մարդկանց հուշագրություններում: Մարդիկ, ովքեր տեսել են ցեղասպանությունը, զգացել են այն իրենց կաշվի վրա և կյանքի որոշակի փուլում որոշել են այդ ամենը թղթինհանձնել»,- նշեց «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Հարություն Մարությանը:

Գրքի շնորհանդեսին ելույթ ունեցավ նաև «Զարթօնք» օրաթերթի խմբագիր Սևակ Հակոբյանը, ով իր երախտագիտությունը հայտնեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին միջոցառումը կազմակերպելու ու իրենց թիմին աջակցելու համար: Պարոն Հակոբյանը նաև ՀՑԹԻ արխիվին հանձնեց «Միլիոնէն մէկը» ձեռագիր հուշագրության բնօրինակի եզակի օրինակը՝ թվով երեք տետրակ՝ գրված ցեղասպանությունից մազապուրծ պատանու ձեռքով: Զարթոնքի խմբագիրը նաև պատվեց թերթի ամենատարեց ընթերցողներից մեկին, ում հանձնվեց օրաթերթի առաջին համարի պատճենով պատրաստված սալաքար:

«Գրքի հերոսի` Հարություն Գալայճյանի անունն ընդամենը մի քանի ամիս առաջ ոչ ոք չէր էլ լսել: Նա ծնվել է Զեյթունում, ականատես է եղել Հայոց ցեղասպանությանն ու հետագայում մահացել Բրազիլիայում:Հավանաբար, նրա անմիջական շրջանակից բացի ոչ ոք նրա մասին չգիտեր, բայց գրքի շնորհիվ նա քաջածանոթ դարձավ մեր հազարավոր ընթերցողներին: Սա է «Զարթոնք» մատենաշարի թաքուննպատակը»,-շեշտեց Սևակ Հակոբյանը:

Միջոցառմանը որպես հիմնական բանախոս ելույթ ունեցավ բանասեր, «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի գիտաշխատող, Հայոց ցեղասպանության հուշագրությունների,վավերագրերի և մամուլի բաժնի վարիչ պարոն Միհրան Մինասյանը: Վերջինս՝ բարձր գնահատելով «Միլիոնէն մէկը» գրքի հրատարակությունն ու կատարված խմբագրական աշխատանքն, իր խոսքում հիմնականում անդրադարձավ Հայոց ցեղասպանությունը վերապրածների ու հուշագրությունների հանրայնացման ու տպագրման խիստ անհրաժեշտությանը:

«Այս հուշագրությունները, նույնիսկ ամենահամեստ շարադրանքով գրվածները, կարևոր են Հայոց ցեղասպանության պատմության ուսումնասիրության համար: Յուրաքանչյուր հուշագրության մեջ կարելի է հանդիպել առաջին հայացքից անկարևոր մի տեղեկության՝ անուն, թվական, դեպք, որը պարզվի, որ հետազոտողը փնտրել է տարիներ շարունակ: Բացի դրանից յուրաքանչյուր հուշագրություն ունի բազմաթիվ շերտեր, որոնք հավասարապես կարևոր են և´ պատմաբանի, և´ գրողի, և´ հոգեբանի, և´ սոցիոլոգի, և´ ազգագրագետի, և´ տնտեսագետի համար:

Այս պահի դրությամբ աշխարհի տարբեր գրադարաններում հաշվվում է մոտավորապես 1000 տպագիր հատոր-հուշագրություն, իսկ տարբեր արխիվներում ու մասնավոր հավաքածուներում պահվող անտիպ հուշերի մասին նույնիսկ դժվար է ասել, քանի որ գրեթե ամեն օր հայտնվում են նոր ձեռագրեր, որոնք ընտանիքները հանձնում են թանգարանին:

Կարծում եմ՝ նախ և առաջ, կարելի է մշակված հարցաշարով եղած անտիպ հուշերի ծանոթագրություն կազմել, որն արդեն մեծ աջակցություն կլինի հետազոտողի համար, ով կհասկանա որտե՞ղ և ի՞նչ փնտրել:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն այժմ աշխատում է անտիպ ձեռագրերի վրա, որոնք կհրատարակվեն համապատասխան ծանոթագրությամբ: Այդ ձեռագրերը լույս են տեսնելու հատուկ մատենաշարով»:




Նյութը պատրաստեց Արևիկ Ավետիսյանը
ՀՑԹԻ արտաքին կապերի և լրատվության բաժնի վարիչ





ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2024 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am