23.09.2015
Հավաքչական աշխատանքների արդյունքում հաջողվել է ձեռք բերել 1915 թ. արված անհայտ մի լուսանկարի բնօրինակը:
Նոր գտածոն լուսանկարչական բացառիկ մի նմուշ է` ցեղասպանության հետևանքների տեսարանով:
Այն պատկերում է Դիարբեքիր քաղաքի փողոցներում թափառող անօթևան հայ որբերին ու նրանց հաց տվող ավստրիացի զինվորականներին: Այդ մասին է փաստում լուսանկարի վրա արված գերմաներեն գրությունը:
Ամենայն հավանականությամբ լուսանկարն արվել է գերմանացի զինվորականների կողմից, քանի որ այն հայտնաբերվել է Գերմանիայում: