ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Արցախի (Լեռնային Ղարաբաղ) նկատմամբ Ադրբեջանի և Թուրքիայի՝ անխուսափելի ցեղասպանության սպառնալիքի վերաբերյալ
2020 թ․ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ առանց դրդապատճառի նախաձեռնել է լայնածավալ պատերազմ Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության դեմ: Վերջին օրերին ադրբեջանական ուժերը դիտավորությամբ հարձակողական գործողություններ են իրականացրել ինչպես խաղաղ բնակչության նկատմամբ, այնպես էլ քաղաքացիական ենթակառուցվածքների։ Միջազգային մարդասիրական իրավունքի նորմերով արգելված կասետային զինամթերքներով և այլ զենքերով ծանր հրետակոծության են ենթարկվել Ստեփանակերտը, Շուշին, Մարտակերտը, Հադրութը և քաղաքացիական այլ բնակավայրեր:
Հոկտեմբերի 8-ին և 9-ին ադրբեջանական զինուժը երկու անգամ հրետակոծել է Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին, որը լուրջ վնասներ է կրել։ Սա ոչ միայն «Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» Հաագայի 1954 թ. Կոնվենցիայի, այլ նաև 1954 և 1999 թթ․ Արձանագրությունների խախտում է, միևնույն ժամանակ՝ մշակութային ցեղասպանության քաղաքականության մի մասն է, որն Ադրբեջանի կառավարությունն իրականացնում է վերջին 30 տարիների ընթացքում՝ համակարգված կերպով ոչնչացնելով հայկական պատմական ժառանգությունը, այդ թվում՝ Ջուղայի (Նախիջևան) հազարավոր հնագույն խաչքարերը։ Մշակութային ցեղասպանությունը, իրավամբ, ցեղասպանություն իրագործելու դիտավորության ակնհայտ արտահայտությունն է։
Ավելին, փաստագրված է, որ Թուրքիայի զինված ուժերը և օդուժը անմիջականորեն մասնակցում են ռազմական գործողություններին: Բացի դրանից՝ կան միջազգային անկողմնակալ բազմաթիվ լրատվամիջոցներ, որոնք ցույց են տալիս, որ ներկայում Արցախի դեմ ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի ընթացքում Սիրիայից և Լիբիայից, հավանաբար նաև Աֆղանստանից և Պակիստանից ջիհադիստներ համարվող վարձկանների զգալի մասին Թուրքիան է Ադրբեջան ուղարկում` հայերի դեմ կռվի: Սա, նույնպես, միջազգային իրավունքի նորմերի խախտում է:
Թուրքական անմիջական ներգրավվածությունը տասնամյակներ տևած հակամարտությանն այլևս սպառնալիք չէ, որից Արցախի, Հայաստանի և Թուրքիայի հայերը պետք է վախենան, այլ փաստ է, որը սպառնում է Արցախում և դրա սահմաններից դուրս հայերի ֆիզիկական գոյությանը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ վերջերս տարածած հայտարարության մեջ ասվում է, որ նրանք` Թուրքիան, պատրաստվում են «շարունակել իրենց պապերի առաքելությունը, որն իրագործվել է մեկ դար առաջ Կովկասում»: Սա 1915թ․ Հայոց ցեղասպանությունը շարունակելու ուղղակի սպառնալիք է։
Հայտարարությունը միակը չէ: Թուրքիան պաշտոնապես և շարունակաբար ժխտում է Հայոց ցեղասպանության փաստը, միաժամանակ տարբեր պաշտոնյաներ, այդ թվում՝ նախագահը, բազմիցս ակնարկել են, որ Թուրքիան պատրաստ է հնարավորության դեպքում նորից իրականացնելու հայերին «դաս տալու» ծրագիրը, և որ 1915 թ․ հայերի «տեղահանությունը» ժամանակի ամենաողջամիտ որոշումն էր: «Հայ» բառը Թուրքիայում սովորաբար գործածվում է որպես անեծք, իսկ «սրի ավելցուկ»-ը մեկ այլ ստորացուցիչ արտահայտություն է և օգտագործվում է թուրքերենում` ցեղասպանությունը վերապրածներին բնորոշելու համար, որն Էրդողանը հրապարակավ օգտագործեց 2020 թվականի մայիսին կայացած ճեպազրույցի ժամանակ: Հար և նման օրինակները ցեղասպանության լռելյայն ճանաչում և հաստատում են: Այլ կերպ ասած՝ ատելության խոսք, որը նոր ցեղասպանության սպառնալիք է: Թուրք ազգայնականների հարձակումները հայկական եկեղեցիների և այլ ունեցվածքների վրա մեծանում են։ Վերջերս Ստամբուլում կորոնավիրուսային համավարակի ժամանակ հայերը և քրիստոնյա այլ ժողովուրդներ թիրախավորվեցին՝ իբրև այդ վարակի տարածման պատասխանատուներ։ Բարձր դիրք զբաղեցնող զոհն այսօր թուրքահայ քաղաքական գործիչ, Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից (HDP-ԺԴԿ) Կարո Փայլանն է, իսկ Էրդողանի կառավարությունը չի խնայում իր թուրք կամ քուրդ մտավորականներին և հասարակ քաղաքացիներին՝ հետապնդելով նրանց թեկուզ չնչին, երևակայած օրինազանցության համար:
Ադրբեջանի ղեկավարության և հասարակության դիրքն, ավելի քան ագրեսիվ է: Տարիներ շարունակ հակահայկական հռետորաբանությունն ու հայատյաց քարոզչությունը պետական պաշտոնական քաղաքականության բաղադրիչ մասեր են կազմում: Դպրոցներից մինչև պետական լրատվամիջոցներ տարվում է ամենօրյա քարոզչություն, որը դիվայնացնում է հայերին՝ նրանց ներկայացնելով իբրև բացարձակ չարիք, որը պետք է զրկվի Արցախում և Հայաստանում, այդ թվում՝ մայրաքաղաք Երևանում ապրելու իրավունքից: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր հրապարակային բազմաթիվ ելույթներից մեկում անդրադարձավ «Համաշխարհային հայության և նրա ազդեցության տակ գտնվող երեսպաշտ, կոռուպցիայի և կաշառակերության մեջ խրված արևմտյան քաղաքական գործիչների հետ դավադրությանը», ինչն անմիջական կրկնությունն է Ադոլֆ Հիտլերի «համաշխարհային հրեության դավադրության» թեզի, որը բազմիցս հնչել են նացիստական ճառերում՝ որպես Հոլոքոստի նախատեքստ և հիմնավորում։
Եվ, հետևաբար, հռետորաբանություն չէ հոկտեմբերի 3-ին ներկա հակամարտության սկզբնափուլում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ իր ժողովրդին հղած հետևյալ ուղերձը. «Ադրբեջանաթուրքական հրոսակախմբերը միայն ռազմական կամ ռազմաքաղաքական հարց լուծելու նպատակ չէ, որ հետապնդում են։ Նրանց նպատակը հայությունն է, նրանց նպատակը Հայոց ցեղասպանության իրենց քաղաքականության շարունակությունն է»:
Փաստորեն, պատմությունը՝ սկսած Հայոց ցեղասպանությունից մինչև հակամարտության վերջին երեք տասնամյակները, ինչպես նաև ներկայիս քաղաքական հայտարարությունները, տնտեսական քաղաքականությունը, հասարակական տրամադրությունները և Ադրբեջանի ու Թուրքիայի ղեկավարության ռազմական գործողությունները նախազգուշացնում են, որ Լեռնային Ղարաբաղում, հավանաբար Հայաստանում նույնպես, Հայոց ցեղասպանությունն իրական հնարավորություն է: Այս ամենը վկայում է այն մասին, որ հայկական որևէ տարածքի գրավման դեպքում, այն անխուսափելիորեն դառնալու է այնտեղ ապրող հայերի լիակատար սպանդանոցի, հետևաբար, Արցախի Հանրապետության անկախության ճանաչումը արցախահայությանը հիմա կամ մոտ ապագայում ֆիզիկական բնաջնջումից փրկելու միջոց է։
Եվ արդեն կարելի է դիտարկել, որ իբրև Ցեղասպանություն կատարելու նպատակով դավադրությունը, Ցեղասպանության ուղղակի և հրապարակային հրահրումը, Ցեղասպանություն կատարելու փորձը, որոնք, համաձայն ՄԱԿ-ի՝ «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի 3-րդ հոդվածի՝ գործողություններ են, որ աշխարհի բոլոր պետությունները պարտավոր են կանխարգելել և պատժել։
Մենք՝ որպես ակադեմիական համայնքի անդամներ, պահանջում ենք, որ միջազգային հանրությունն ուղղակի և լուրջ գործողություններ ձեռնարկի, որպեսզի ադրբեջանական ագրեսիան անմիջապես դադարեցվի, վերջ տրվի հակահայկական պետական քարոզչությանն ու ատելությանն Ադրբեջանում և Թուրքիայում: Մենք դիմում ենք միջազգային հանրությանը՝ իրենց ձայնը բարձրացնելու ընդդեմ այլատյացության, ագրեսիայի և պատերազմների, ինչպես նաև կանխարգելելու նոր ցեղասպանություն։
-Ադամ Մյուլլեր, Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության խորհրդի անդամ, Մանիթոբայի համալսարանի խաղաղության և հակամարտությունների ուսումնասիրության պրոֆեսոր և տնօրեն, Կանադա
-Ալեքսանդրա Մորեհեդ, Բրաունի համալսարան, ԱՄՆ
-Ալիսա Մաթիաս, գիտությունների թեկնածու, Երաժշտական ազգագրության ամբիոն, Կալիֆորնիայի համալսարան, Լոս Անջելես, ԱՄՆ
-Անահիտ Խոսրոևա, Պատմության ինստիտուտ, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա, Հայաստան
-Ասյա Դարբինյան, հրավիրյալ գիտաշխատող, Քլարքի համալսարան, ԱՄՆ
-Արդա Մելքոնյան, Ֆուլերի աստվածաբանական ճեմարան, ԱՄՆ
-Արիս Բաբիկյան, քաղաքացիությունների շնորհման գծով նախկին դատավոր, Կանադա
-Արմեն Մարսուբյան, փիլիսոփայության պրոֆեսոր, Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության առաջին փոխնախագահ, Հարավային Կոնեկտիկուտի պետական համալսարան, Նյու-Հեվն, Կոնեկտիկուտ, ԱՄՆ
-Բորդ Լարսեն Չիվիտա, Օսլո, Նորվեգիա
-Գրեգ Սթենթոն, հիմնադիր նախագահ, Genocide Watch, ԱՄՆ
-Գրեյս Վ. Ջամոնա, Հարվարդի Միջազգային հարաբերությունների մագիստրատուրայի ուսանող, ԱՄՆ
-Դարեն Օ'Բրայեն, Ավստրալիայի Քվինսլենդի համալսարան
-Դոմինիկա Մարիա Մացիոս, Համաշխարհային արվեստի ուսումնասիրությունների լեհական ինստիտուտ, Վարշավա
-Դոն Քամինգս, Հոլսոքոստի և ցեղասպանության ուսումնասիրություններ, Վուսթերի հանրային դպրոցի մասնագիտացված մանկավարժ, Մասաչուսեթս, ԱՄՆ
-Դորիս Մելքոնյան, Ֆուլերի աստվածաբանական ճեմարան, ԱՄՆ
-Եվա Մերենիկս, անկախ հետազոտող, Հունգարիա
-Էլդադ Բեն Ահարոն, Լեյդենի համալսարանի տարածքային հետազոտությունների ինստիտուտ, Նիդեռլանդներ
-Էլիզա ֆոն Ջոուդե-Ֆորջի, նախկին փոխնախագահ, Ցեղասպանագետների միջազգային ընկերակցություն, աշխատակից, Հոլոքոստի և ցեղասպանագիտության ամբիոն, Կինի պետական քոլեջ, ԱՄՆ
-Էմի Ֆագին, Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի գործադիր խորհրդի անդամ, Ցեղասպանությունից անդին կանխարգելման կենտրոնի տնօրեն, Նոր Սալեմ, Մասաչուսեթս, ԱՄՆ
-Էնդրյու Վուլֆորդ, Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության նախկին նախագահ, Մանիթոբայի համալսարան, Կանադա
-Էրվ Գեորգելին, պատմության դասախոս, Թուրքագիտության և ժամանակակից ասիական ուսումնասիրությունների ամբիոն, Աթենքի համալսարան, Հունաստան
-Թեոդոսիոս Կիրակիդիս, Սալոնիկի Արիստոտելի համալսրան, Հունաստան
-Թեսսա Հոֆման, ցեղասպանագիտական ուսումնասիրությունների անկախ հետազոտող, Բեռլին, Գերմանիա
-Թոդ Գիթլին, Կոլումբիայի համալսարան, ԱՄՆ
-Ժան–Ֆիլիպ Բելո, մարդաբանության դոցենտ, Մասաչուսեթս նահանգի Բասթոնի համալսարան, ԱՄՆ
-Ժոզեֆ Մայ, Քլեմսոնի համալսարան, ԱՄՆ
-Իբրահիմ Մալազադա, CRPSR-ի գիտաշխատող, Քովենթրի համալսարան, ՄԹ, Սորան համալսարանի դասախոս, Քուրդիստանի շրջան
-Իսրայել Վ. Չարնի, Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության նախկին նախագահ, Հոլոքոստի և ցեղասպանության ինստիտուտ, Երուսաղեմ
-Իվ Ցուկեր, հետազոտական գործընկեր, Հարավարևելյան հետազոտությունների խորհուրդ, Եյլի համալսարան, ԱՄՆ
-Լուիզա Մորեթին, Լոնդոնի NCI Համալսարան, ՄԲ
-Խուան Պաբլո Արթինյան, Տորքվատո Դի Տելա համալսարան, Արգենտինա
-Կացուրի Չատերջի, դոցենտ, ՖԼԵՅՄ համալսարան, Հնդկաստան
-Հարություն Մարության, տնօրեն, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, Հայաստան
-Հենրի Ս. Թերիո, նախագահ, Ցեղասպանագետների միջազգային ընկերակցություն, ԱՄՆ
-Հիլարի Էրլ, Պատմության բաժին, Նիպիսինգի համալսարան, Կանադա
-Հրագ Յակուբեան, Բրիտանական Կոլումբիայի համալսարան, Կանադա
-Մարալ Ն. Աթալահ, ռասաների, գենդերի և սեռականության քննական ուսումնասիրությունների բաժնի վաստակավոր դասախոս, Հումբոլդտի պետական համալսարան, ԱՄՆ
-Մաթիաս Բյորլունդ, Արտասահմանյան ուսուցման դանիական ինստիտուտ, Դանիա
-Մարկ Ի. Շերման, Հոլոքոստի և ցեղասպանության ինստիտուտ, Երուսաղեմ, Իսրայել
-Մարտին Բիշնաու, «Ցեղասպանությունների փաստագրման ընկերակցություն», Ավստրիա
-Միքայելա Մուրա-Քոչօղլու, պրոֆեսոր, Կանանց և գենդերային հետազոտությունների կենտրոն, Ֆլորիդայի միջազգային համալսարան, Մայամի, ԱՄՆ
-Յաիր Աուրոն, պատվավոր պրոֆեսոր, Իսրայելի բաց համալսարան, Իսրայել
-Յակոբ Սիերուպ, Բորնհոլմի թանգարան, Դանիա
-Յուջին Ն. Անդերսըն, պատվավոր պրոֆեսոր, մարդաբանություն, Կալիֆորնիայի համալսարան, Ռիվերսայդ, ԱՄՆ
-Նելիդա Ելենա Բուլղուրջյան, Բուենոս Այրեսի համալսարան, Արգենտինա
-Նենսի Լ. Ռոզենբլյում, Կառավարման բաժին, Հարվարդի համալսարան
-Շարիկլեյա Մագդալինի Կեֆալիդու, Կանի համալսարան, Ֆրանսիա
-Շեպարդ Մպոֆու, Լիմպոպոյի համալսարան, Հարավային Աֆրիկա
-Չարլզ Բ. Սթրոզիեր, Նյու Յորքի քաղաքային համալսարան, ԱՄՆ
-Պամելա Շթայներ, Հարվարդի Հանրային առողջության դպրոց, ԱՄՆ
-Պատրիկ Հեյն, Քաղաքագիտության դասախոս, Օտար ուսումնասիրությունների Տոկիոյի համալսարան, Ճապոնիա
-Պիտեր Պալ Կրանից, անկախ հետազոտող, Հունգարիա
-Պրոֆեսոր Փոլ Սլովիկ, Օրեգոնի համալսարան, ԱՄՆ
-Ջեյմս Բըրնհամ Սեջվիք, դոցենտ, Պատմության և դասական ուսումնասիրությունների ֆակուլտետ, Աքադիա համալսարան, Նովա Սքովթիա, Կանադա
-Ջենա Ուոլմեր, Հոլոքոստի և ցեղասպանագիտության ոլորտում մագիստրատուրայի թեկնածու Փենսիլվանիայի Արևելյան Չեսթերի համալսարանում, ԱՄՆ
-Ջենա Ֆագան, Լիհայի համալսարան, ԱՄՆ
-Ջենին Նթհիրաշեյզա, Աֆրիկայում և Սփյուռքում Ցեղասպանության և մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոնի պրոֆեսոր և տնօրեն, Հյուսիսարևելյան Իլինոյսի համալսարան, Չիկագո, ԱՄՆ
-Ջեք Նյուզան Փորթեր, նախկին փոխնախագահ, Ցեղասպանագետների միջազգային ընկերակցություն, Դևիսի կենտրոն, Հարվարդի համալսարան, ԱՄՆ
-Ջոան Դ. Այզեն, Անկախության ինստիտուտ, ԱՄՆ
-Ջոն Լիֆիթոն, Ցեղասպանության համաժողովի տնօրեն, Սքոթսդեյլի համայնքային քոլեջ
-Ջոն Քոքս, Շարլոթի Հյուսիսային Կարոլինայի համալսարանի դոցենտ, Գլոբալ ուսումնասիրությունների բաժին, Հոլոքոստի, ցեղասպանության և մարդու իրավունքների ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն, ԱՄՆ
-Ռայմոնդ Գևորգյան, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի նախագահ
-Ռեջինա Փաուլոս, միջազգային քրեական իրավունքի փաստաբան, ԱՄՆ
-Ռոբերտ Ջեյ Լիֆթոն, Կոլումբիայի համալսարան, ԱՄՆ
-Ռուբինա Փիրումյան, Կալիֆորնիայի համալսարան, Լոս Անջելես, ԱՄՆ
-Ռութ Ամիր, Եզրելի հովտի քոլեջ, Իսրայել
-Սամանթա Լակին, Քլարկ համալսարանի Հոլոքոստի և ցեղասպանության ուսումնասիրությունների Սթրասլեր կենտրոնի ասպիրանտ, Ֆուլբրայթի կրթաթոշակակիր (Ռուանդա, 2017-2018, Շվեյցարիա, 2011-2012), ԱՄՆ
-Սարա Բիրջանդյան, Վանքուվեր, Բրիտանական Կոլումբիա, Կանադա
-Սարա Ե. Բրաուն, Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության խորհրդակցական խորհրդի անդամ, Հոլոքոստի, մարդու իրավունքների և ցեղասպանության կրթության կենտրոնի գործադիր տնօրեն, Նյու Ջերսի, ԱՄՆ
-Սթեյսի Մ. Միտչել, Ջորջիայի Պետական Համալսարանի պարագծային քոլեջ, ԱՄՆ
-Սթիվեն Ա. Յուսիթելո, պատմության պրոֆեսոր, Պատմության և հասարակական գիտությունների բաժնի վարիչ, Հյուսիսային պետական համալսարան, ԱՄՆ
-Սյուզան Խարդալյան Հոլմքվիստ, կինոռեժիսոր, Ստոկհոլմ, Շվեդիա
-Ստեֆանի Վուլֆ, Վեբերի պետական համալսարան, ԱՄՆ
-Սուրեն Մանուկյան, Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության խորհրդի անդամ, ԵՊՀ Ցեղասպանության և այլ զանգվածային ոճրագործությունների կանխարգելման և կրթության ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի ղեկավար, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, Հայաստան
-Վահագն Ավետյան, անկախ հետազոտող, ցեղասպանության, խաղաղության և հակամարտության ուսումնասիրություններ, Շվեդիա
-Փիթեր Բալաքյան, հումանիտար գիտությունների պրոֆեսոր, Քոլգեյթ համալսարան, ԱՄՆ
-Քազիվա Սալիհ, Քուինսի համալսարան, Կանադա
-Քեյթ Վ. Ինգլիշ, Մարդու իրավունքների դասավանդողների ինստիտուտի (EIHR) գործադիր տնօրեն, Վաշինգտոն, ԱՄՆ
-Քերի Ուիգեմ, Ցեղասպանության և զանգվածային դաժանությունների կանխարգելման դոցենտ, Բինգհեմթոնի համալսարան, Հետազոտությունների և առցանց կրթության տնօրեն, Ցեղասպանությունների և զանգվածային դաժանությունների կանխարգելման Օսվենցիմի ինստիտուտ, ԱՄՆ
-Քերոլայն Բենեթ, Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության խորհրդակցական խորհրդի անդամ, մշակութային մարդաբանության դասախոս, Վելինգթոնի Վիկտորիա համալսարան, Նոր Զելանդիա
-Քըրք Էլիսոն, մագիստրոս, առողջապահության ոլորտում հումանիտար գիտություններ, Սեյնթ Սքոլաստիկա քոլեջ, ԱՄՆ