Հայաստան կատարած իր պաշտոնական այցելության շրջանակներում Սլովակիայի արտաքին և եվրոպական գործերի նախարար Միրոսլավ Լայչակն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցեց Սուրբ նահատակների հիշատակին։
Բարձրաստիճան հյուրին ուղեկցում էր ՀՀ Արտաքին գործերի փոխնախարար Ավետ Ադոնցը: Նախարար Միրոսլավ Լայչակը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին Անմար կրակի մոտ:
Հյուրերին դիմավորեց և Հուշահամալիրի կառուցման պատմությունը ներկայացրեց ՀՑԹԻ փոխտնօրենի ժ/պ Հասմիկ Մարտիրոսյանը։