Ֆորումին որպես «Կրթության և իրազեկման բարձրացման դերը ցեղասպանության հանցագործության կանխարգելման հարցը» քննարկման մոդերատոր իր մասնակցությունն էր ունեցել նաև ՀՑԹԻ համեմատական ցեղասպանագիտության բաժնի ղեկավար, պ.գ.թ. Սուրեն Մանուկյանը:
Դեկտեմբերի 11-ին՝ ֆորումի աշխատանքների ավարտից հետո մասնակիցներն այցելել էին Հայոց ցեղասպանության հուշահամալիր, ծաղիկներ դրել անմար կրակի մոտ, հարգանքի տուրք մատուցել անմեղ զոհերի հիշատակին:
Ի դեպ, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը շնորհակալական նամակ էր հղել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամին՝ ի դեմս տնօրեն Հարություն Մարությանին, 2018 թ. դեկտեմբերի 9-11-ը Երևանում կայացած Ընդդեմ ցեղասպանության հանցագործության Երրորդ գլոբալ ֆորումի կայացմանը ցուցաբերած աջակցության համար:
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ,
փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ: