
ԱՄՆ ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը, ավագ անդամ Էլիոթ Էնգելը, Դեյվիդ Սիսիլին, Լոիս Ֆրենկելն Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի կապակցությամբ այցելեցին Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:
ԱՄՆ կոնգրեսականները ծաղիկներ դրեցին Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:
Այնուհետև ԱՄՆ ժամանած պատվիրակության անդամները շրջայց կատարեցին Հիշողության պուրակում, որտեղ տնկեցին արծաթափայլ եղևնի: