24.04.2017
Այսօր Հայոց ցեղասպանության թանգարանում բացվեց ժամանակավոր ցուցադրություն: Ցուցադրության առաջին այցելուները դարձան ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հետ, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներ:
Ցուցադրության մեջ ընդգրկված են ՀՀ անկախության 25-ամյակին և Հայոց ցեղասպանության հուշահամալիրի կառուցման 50-ամյակին նվիրված բացառիկ ցուցանմուշներ և պաստառներ:
Ցուցադրության մեջ ներառված են նաև վերջին մեկ տարվա ընթացքում ՀՑԹԻ կողմից համալրված եզակի բնօրինակ ֆոնդային միավորներ: Հետաքրքրական ցուցանմուշներ են ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանի ջանքերով Նյու Յորքից Հայաստան տեղափոխած Դանիել Վարուժանի անձնական գրադարանից մի քանի գրքեր՝ բանաստեղծի մակագրությունով, ինչպես նաև Կոմիտաս վարդապետի ընծայագրով գիրքը, ցեղասպանության տարիներին Ուրֆայի ինքնապաշտպանական մարտերին մասնակցած տասնհինգամյա Ազնիվ Միրզեյանի լուսանկարը և այլն: