24.04.2022
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցեցին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ ԱԺ պատգամավորները, կառավարության անդամները, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները և այլք:
Բարձրաստիճան պաշտոնյաները ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակը:
Հուշահամալիր այցելությունից հետո ՀՀ վարչապետի գլխավորությամբ պետական այրերն այցելեցին Հայոց ցեղասպանության թանգարան: ՀՑԹԻ ցուցադրությունների կազմակերպման պատասխանատու Սեդա Պարսամյանը հյուրերին ներկայացրեց ապրիլի 20-ին բացված «Հայկական վարժարանների հետքերով. ուսյալ ազգի վկայագրերը» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացառիկ ցուցանմուշները:
Այցի ավարտին Հարություն Մարությանը ՀՀ վարչապետին նվիրեց ՀՑԹԻ վերջին հրատարակություններից: