24.04.2022
Այսօր առավոտնից Ծիծեռնակաբերդի բարձունքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք են մատուցել նաև մի շարք երկրների օրենսդիր և գործադիր մարմինների անդամներ:
Սիրիայի Արաբական Հանրապետության և Հորդանանի Հաշիմյան Թագավորության խորհրդարանականները, Նորվեգիայի Կրագերյո քաղաքի քաղաքապետը և ՀՀ-ում Նորվեգիայի դեսպանը, Իսրայելի Քնեսեթի անդամները և Նիդերլանդների կառավարական պատվիրակության անդամները եղել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում:
Նրանք ծանոթացել մշտական և ժամանակավոր ցուցադրություններին: Այցի ավարտին պատվիրակությունների անդամները գրառումներ են կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում: