24.05.2016
Մայիսի 24-ին Հայոց ցեղասպանության թանգարան է այցելել Գերմանիայի Հանրապետության Բունդեսթագի փոխնախագահ Էդելգարդ Բուլմանը :
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի և ՀՑԹԻ փոխտնօրեն Սուրեն Մանուկյանի ուղեկցությամբ տիկին Բուլմանը ծաղկեպսակ է տեղադրել Հայոց ցեղասպանության հուշարձանի մոտ: Ներկաները ծաղիկներ են խոնարհել Հավերժական կրակի մոտ և հարգանքի տուրք մատուցել ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակին:
Այնուհետև, տիկին Էդելգարդ Բուլմանը եղել է Հայոց ցեղասպանության թանգարանում: Նա ՀՀ-ում Գերմանիայի դեսպանի հետ շրջել է թանգարանի սրահներում, ծանոթացել Հայոց ցեղասպանության պատմական վկայություններին և առանձին դրվագներին:
Այցի ավարտին Գերմանիայի Բունդեսթագի փոխնախագահը կիսվել է տպավորություններով և գրառում է կատարել պատվավոր հյուրերի Հուշամատյանում: