2021 թ. հունիսին Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի (ՀՑԹԻ) և ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի (ԻԱՊԻ) միջև կնքվեց փոխգործակցության համաձայնագիր:
Կնքված համաձայնագիրը հիմք է ստեղծում գիտական, գիտատեխնիկական և նորարարական գործունեության ոլորտներում համատեղ գիտական նախագծերի մշակման համար:
Պայմանագրով նախատեսվում է նաև համագործակցություն թվային տեխնոլոգիաների և տվյալագիտության ոլորտում, ինչպես, օրինակ, թվային թանգարանների համար տվյալների մշակումը, պահպանումը և վերլուծությունը, հաշվողական և ցանցային ծառայությունների տրամադրումը և այլն:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը և Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի տնօրեն Հրաչյա Ասցատրյանը կարևորեցին երկու ինստիտուտների միջև ձեռքբերված պայմանավորվածությունները և արդյունավետ համագործակցություն մաղթեցին միմյանց: