24.07.2015
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Լիբանանի կենտրոնական մարմնի հուլիսի 20-ին տեղի ունեցած հերթական նիստին մասնակցեց Լիբանան այցելած Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի քարտուղար և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:
Նիստի ընթացքում քննարկվեց 2015 թվականի ընթացքում կազմակերպված միջոցառումների դրական արձագանգները` քաղաքական, մշակութային և քարոզչական առումներով:
Քննարկվեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կողմից տրամադրած «Հայոց ցեղասպանության երեխա զոհերը», «Հայկական մարմնակրթությունը Օսմանյան կայսրության մեջ», «Ինքնապաշտպանական մարտերը Հայոց ցեղասպանության տարիներին», «Հայկական եկեղեցիները և վանքերը համաշխարհային դրոշմաթղթերի վրա» ցուցահանդեսների կազմակեպելու, ինչպես նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով հրատարակված հայերեն և օտարալեզու գրքերի շնորհանդես կազմակերպելու կարևորությունը:
Հայկ Դեմոյանը բարձր գնահատեց Լիբանանի կետրոնական մարմնի գործունեությունն ու համագործակցությունը պետական հանձնաժողովի քարտուղարության հետ: