Նորություններ |
«ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՅԻ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ»
ամառային դպրոց ուսուցիչների համար
Օգոստոսի 20-ից 21-ը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաժողովների սրահում տեղի ունեցավ «Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում» խորագրով երկօրյա ամառային դպրոցը: Ամառային դպրոցի նպատակն անփոփոխ է՝ վերապատրաստել ուսուցիչներին, խորացնել գիտելիքները Հայոց ցեղասպանության պատմության վերաբերյալ՝ հաշվի առնելով թեմայի հոգեբանական առանձնահատկությունները և ցեղասպանագիտության արդի զարգացումները: Ամառային դպրոցը նախատեսված է հանրակրթական և ավագ դպրոցի հայոց պատմության ուսուցիչների համար:
Այս տարի դիմումների աննախադեպ քանակի պատճառով ՀՑԹԻ ստիպված է եղել նախապատվությունը տալ թնագարան-ինստիտուտի կրթական որևէ ծրագրի դեռևս չմասնակցած և հանրապետության հեռավոր շրջաններից դիմած ուսուցիչներին, հուսալով հետագայում մեծացնել ծրագրի ընդգրկողունակությունը և հաճախականությունը:
Այս տարվա ամառային դպրոցին մասնակցում են Գեղարքունիքի, Կոտայքի, Շիրակի, Արարատի, Արմավիրի, Լոռու, Արագածոտնի մարզերի հանրակրթական և Երևանի ավագ դպրոցների հայոց պատմության շուրջ 40 ուսուցիչներ:
Դասընթացը սկսվեց ՀՑԹԻ տնօրեն, պ.գ.դ. Հարություն Մարությանի ողջույնի խոսքով, որում նա շեշտեց թեմայի կարևորությունը և քաջալերեց ուսուցիչներին առավել ակտիվորեն մասնակցել ՀՑԹԻ կրթական ծրագրերին:
Երկօրյա ամառային դպրոցի շրջանակներում առաջին օրը հետևյալ դասախոսությունները կարդացին՝
«Հայոց ցեղասպանության դասավանդում. դիտարկումներ, մոտեցումներ, մեթոդներ https://genocideeducation.org կայքի օրինակով», GenEd ծրագրի և կայքի համահիմնադիր, գործադիր տնօրեն Ռոքսան Մաքասջյան,
«Ցեղասպանությունը որպես միջազգային հանցագործություն. որոշ իրավական հիմնահարցեր», ՀՑԹԻ գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն, պ.գ.թ. Էդիտա Գզոյան,
«Միություն և առաջադիմություն» կուսակցությունը. ներքին հիերարխիան և որոշումներ կայացնելու ընթացակարգը», ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի միջազգային հարաբերությունների և դիվանգիտության ամբիոնի դասախոս, ԱԳՆ սահմանակից երկրների վարչության պետ, պ.գ.դ. Արսեն Ավագյան,
«Հոլոքոստ. ընդհանուր շեշտադրումներ», ԵՊՀ պատմության ֆակուլտետի հայոց պատմության ամբիոնի դասախոս, պ.գ.դ. Աշոտ Հայրունի,
«Կրոնի գործոնը Հայոց ցեղասպանության իրագործման մեջ», ՀՑԹԻ հայոց ցեղասպանության զոհերի փաստագրման և տվյալների հավաքագրման բաժնի վարիչ, պ.գ.թ. Շուշան Խաչատրյան,
«Հայոց ցեղասպանությունը թվերի լեզվով», ՀՑԹԻ հուշագրությունների, վավերագրերի և մամուլի ուսումնասիրության բաժնի ավագ գիտաշխատող, պ.գ.թ. Ռոբերտ Թաթոյան:
Առաջին օրվա ավարտին մասնակիցները շրջեցին Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ծանոթացան «Հայոց ցեղասպանությունը վերապրածների ընտանիքների հետքերով» ժամանակավոր ցուցադրությանը՝ ցուցադրության կազմող և համադրող Սեդա Պարսամյանի ուղեկցությամբ:
Երկրորդ օրը հետևյալ դասախոսությունները կարդացին՝
«Սպանության մեթոդները Հայոց ցեղասպանության օրինակով. ոչնչացման ֆիզիկական և ոչ ֆիզիկական ձևերը», ՀՑԹԻ կրթական ծրագրերի բաժնի գիտաշխատող, «Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում» խորագրով երկօրյա ամառային դպրոցի աշխատանքներն համակարգող Ռեգինա Գալուստյան,
«Կյանքը համակենտրոնացման ճամբարներում, ոչ զինված դիմադրության ձևերը», ԱՄՆ Կոլումբիայի համալսարանի դասախոս, Կոնգրեսի գրադարանի տարածաշրջանային մասնագետ, պ.գ.թ. Խաչիկ Մուրադյան (հեռավար, ԱՄՆ)
«Հույների ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում», ՀՑԹԻ թանգարանային ցուցադրությունների կազմակերպման բաժնի ավագ գիտաշխատող, պ.գ.թ. Թեհմինե Մարտոյան,
«Հայատյացությունն ադրբեջանական պատմության դասագրքերում Սումգայիթի և Բաքվի ջարդերի օրինակով», ՀՑԹԻ Արցախի, Նախիջևանի և Ադրբեջանի հայության բռնաճնշումների ուսումնասիրման բաժնի գիտաշխատող Գայանե Հովհաննիսյան,
«Մշակութային ցեղասպանություն. ժամանակակից դրսևորումներն Արցախյան պատերազմի օրինակով», ՀՑԹԻ թանգարանային ցուցադրությունների կազմակերպման բաժնի վարիչ Սեդա Պարսամյան,
«Հայոց ցեղասպանության ժխտման թուրքական պետական քաղաքականության ակունքները և ժամանակակից դրսևորումները», ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, պ.գ.դ. Ռուբեն Մելքոնյան,
«Ցեղասպանության ոգեկոչում. ծագումը, ընթացքը, ձևափոխումները և ժամանակակից շեշտադրումներն անհատի ու ազգի մակարդակներում», ՀՑԹԻ տնօրեն, պ.գ.դ. Հարություն Մարության:
Յուրաքանչյուր բանախոսի ելույթից հետո տեղի ունեցավ հարց ու պատասխան: Հարցերը հիմնականում վերաբերում էին Հայոց ցեղասպանությանը և միջազգային իրավունքին, Թուրքիայի և Ադրբեջանի ժխտողական քաղաքականության շարունակականությանը,կրթական չափորոշիչներին և այլն:
Ուսուցիչներին հնարավորություն տրվեց նաև լրացնել «Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում» կրթական ծրագիր ամառային դպրոցի գնահատման հարցաթերթիկ, որի արդյունքները քննելուց հետո ՀՑԹԻ կկարողանա առավել արդյունավետ և դիտակտիվ դասընթացներ կազմակերպել ուսուչիցների համար: Այդ հարցաթերթիկների արդյունքները ցուցիչներ են, որոնք անպայման հաշվի կառնվեն:
Կրթական ծրագրում ընդգրկված ուսուցիչները դասընթացի ավարտին ստացան հավաստագրեր:
Ամառային դպրոցի մասնակիցներն այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր, ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:
|
|
ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր |
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր
|
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ |
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ
|
ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ |
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»
|
ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ |
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին
Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին
|
ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ |
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է 2024 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ
|
ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ |
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար
|
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ |
|
ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ |
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ,
փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:
|
ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ |
|
|