Այսօր «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի գիտաժողովների սրահում տեղի ունեցավ հերթական մեթոդաբանական սեմինարը:
Դասախոսեց աստվածաբան, պատմական գիտությունների թեկնածու Աննա Օհանջանյանը: Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց Օսմանյան կայսրության պատմության մեջ սակավ ուսումնասիրված մի ժամանակահատվածի և թեմայի՝ «ԿՐՈՆԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐՆ ՕՍՄԱՆՅԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ XVII-XVIII ԴԱՐԵՐՈՒՄ» խորագրով:
Բանախոսության ընթացքում ներկայացվեցին XVII-XVIII դարերում Օսմանյան կայսրության կրոնական խճանկարը, միջկրոնական ու միջդավանական փոխհարաբերությունները, անդրադարձ կկատարվի քրիստոնյաների հանդեպ կիրառվող կրոնափոխության մեխանիզմներին ու առանձնահատկություններին՝ հենվելով նորահայտ աղբյուրային նյութերի վրա:
Բանախոսի մասին –
Աննա Օհանջանյանը Մաշտոցյան Մատենադարանի ավագ գիտաշխատող է, ունի երկարամյա դասախոսական աշխատանքի փորձ, մի շարք գիտական հոդվածների ու մենագրությունների հեղինակ է: Աննա Օհանջանյանը վերջերս է ավարտել արտերկրում իրականացվող իր հետդոկտորական հետազոտությունների շարքը (Կենտրոնական եվրոպական համալսարանում և Նոր եվրոպական քոլեջում), որոնք առնչվում են Օսմանյան կայսրության պատմությանը՝ մինչև մոդեռնիզմի դարաշրջանը:
Նմանօրինակ միջոցառումների մասին տեղեկություններ կարող եք ստանալ ՀՑԹԻ հիմնադրամի հետևյալ էջերում՝
http://genocide-museum.am/arm/eventsAGMI.php
https://www.facebook.com/armeniangenocidemuseum/
#MethodologicalSeminarsatAGMI
#AGMIEvents
#AGMIPublicLectures
#AGMIEducationProgram