Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

1918 թ. սեպտեմբեր. Բաքվի հայության կոտորածները



04.08

Բաքվում քրիստոնյանները Սուրբ Ծնունդը տոնելիս, 6 հունվար, 20-րդ դարի սկիզբ. երևում է հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ

Առաջին աշխարհամարտի տարիներին երիտթուրքերի ցեղասպան քաղաքականությունը չսահմանափակվեց միայն արևմտահայերի 1915–1923 թթ. զանգվածային կոտորածներով ու բռնի տեղահանությամբ: Այդ քաղաքականությունը իրականացվեց նաև արևելահայերի նկատմամբ` 1918–1920 թվականներին, որի ընթացքում Թուրքիայի և մուսավաթական Ադրբեջանի կողմից կոտորածի ու տեղահանության ենթարկվեց նաև Բաքվի նահանգի հայությունը: Թուրքական 3-րդ և 4-րդ զորախմբերի` 1918 թ. մայիսին Սարդարապատի, Բաշ Ապարանի մարտերում ունեցած անհաջողություններից և Ղարաքիլիսայի գրավումից հետո երկրորդ զորախումբը Ջաջուռ–Համամլու–Ղարաքիլիսա–Դիլիջան–Ղազախ–Ելիզավետպոլ գծով արշավեց Բաքու: Թուրքերի մուտքը Բաքու մեծ օժանդակություն ստացավ Գանձակում գտնվող Ադրբեջանական Դեմոկրատական Հանրապետության մուսավաթական նորաստեղծ կառավարության (նախագահ` Մ. Ֆաթալի Խան-Խոյսկի) կողմից:

Թուրք-մուսավաթական համագործակցությունն ավելի ակնառու դարձավ, երբ մայիսի 27-ին Մոսուլից Գանձակ ժամանեց Կովկասյան թուրքական բանակի գլխավոր հրամանատար, գեներալ-լեյտենանտ Նուրի փաշան: 1918 թ. մայիսին Գանձակում Ադրբեջանի կառավարության ու Մուսավաթ կուսակցության գործիչների գաղտնի խորհրդակցության ժամանակ մշակվեցին Նուխիի, Արեշի, Գյոքչա, Շամախի և Բաքվի գավառների հայերի կոտորածների ծրագրեր: Այս առումով ուշագրավ է կոտորածներից առաջ Նուխիի, Շամախու և Բաքվի քաղաքապետերին Ադրբեջանի Հանրապետության ներքին գործոց նախարար Բեհբուդ Խան-Ջիվանշիրի տված գաղտնի հրամանը, ուր ասված էր. «Անհրաժեշտ է ոչնչացնել հայերին՝ նրանց դիակների վրայով անցնելու մեր նպատակներին հասնելու համար: Մի խնայեք ոչ ոքի և հավատարմորեն կատարեք ձեզ տրված հրահանգները»:

Թուրքական զորքերի կողմից դեպի Բաքու ռազմական գործողությունների մեկնարկը տրվեց հունիսի 15-ին։ Այդ գործողությունները ուղեկցվում էին տեղի հայ բնակչության կոտորածներով: Այս պայմաններում Բաքվի հայությունը սեփական ֆիզիկական գոյությունը պահպանելու համար դիմեց ինքնապաշտպանության: Շուտով Հյուսիսային Կովկասից Բաքվի պաշտպաններին օգնության հասան Սեբաստացի Մուրադը (Մուրադ Խրիմյան), Սեպուհը (Արշակ Ներսիսյան) և Ստեփան Ծաղիկյանը: Սակայն, օգոստոսի առաջին օրերին տեղի ունեցած հերոսական մարտերում զոհվեց Սեբաստացի Մուրադը, իսկ Բաքվի ինքնապաշտպանական ուժերը մեծ կորուստների գնով կարողացան կանխել թշնամու առաջխաղացումը: Մեկ ամսվա ընթացքում Բաքուն ամբողջովին շրջափակվեց ցամաքից՝ արտաքին աշխարհի հետ կապ պահպանելով միայն Կասպից ծովի շնորհիվ: Չնայած թուրք-թաթարական ուժերի ճնշող առավելությանը, այնուամենայնիվ, Բաքվի պաշտպանությունը տևեց մինչև սեպտեմբերի 14-ը: Մղված համառ մարտերի շնորհիվ հաջողվեց ժամանակ շահել՝ հայ բնակչությանը քաղաքից տեղափոխելու համար:

Բաքվի 100 հազարի հասնող հայ բնակչությունից հնարավոր է լինում տեղափոխել միայն 50 հազարին: Սեպտեմբերի 15-ին ժամը 12-ին թուրքական զորքերը ներխուժում են քաղաք: Չնայած Մյուրսել փաշան Նուրի փաշայի անունից «խաղաղ բնակչության անձնական և գույքի ապահովության երաշխիքներ» էր տվել տեղական և միջազգային մարմիններին, այդուհանդերձ, թուրք սպաների ղեկավարությամբ թուրք-թաթար հրոսակները 3 օր շարունակ (սեպտեմբերի 15–17-ը) գազանաբար կոտորում են 30 հազար հայերի: Բաքու քաղաքում (մինչ այդ` Բաքվի նահանգում) թուրքական կանոնավոր բանակը և թաթարական հրոսակախմբերը շարունակում են Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրության հայաբնակ վայրերում իրականացված հայերի ցեղասպանությունը:







Հատված Բաքվում լույս տեսնող «Մեր-օրեր» թերթից, դեկտեմբեր, 1918 թ.










ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2024 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am