Հունիսի 24-ին աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Մոսկվայում Իսպանիայի Թագավորության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար պարոն Գոնզալո Ֆուրնիեն այցելեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:
Պարոն Ֆուրնիեին հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարանի ավագ էքսկուրսավար Հասմիկ Մարտիրոսյանը: Իսպանացի պաշտոնյան անմար կրակի մոտ մեկ րոպե լռությամբ հարգեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:
Գոնզալո Ֆուրնիեն շրջեց նաև թանգարանի ցուցասրահներով, ծանոթացավ Հայոց ցեղասպանության մասին պատմական փաստերին ու վկայություններին: