24.10.2014
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան ժամանած Լիտվայի ԱԳ նախարար Լինաս Լինկյավիչուսն այցելեց Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
ՀՑԹԻ փոխտնօրեն Սուրեն Մանուկյանն ուղեկցեց Լիտվայի ԱԳ նախարար Լինաս Լինկյավիչուսին և ներկայացրեց Հայոց ցեղասպանության ու հուշահամալիրի կառուցման պատմությունը:
Լիտվայի ԱԳ նախարարը ծաղկեպսակ դրեց Մեծ Եղեռնի զոհերի հուշարձանին:
Այնուհետև, պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:
Տեղեկացնենք, որ 2005թ. դեկտեմբերի 15-ին Լիտվայի Սեյմը (խորհրդարանը) Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև է ընդունել, որով կոչ է արել Թուրքիային ճանաչել և ընդունել այդ պատմական փաստը: