Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

ԱՍԱԼԱ-Ի (ՀԱՀԳԲ) ՆԱԽԱՀԱՅՐԸ. ԳՈՒՐԳԵՆ ՅԱՆԻԿՅԱՆ (1895-1984)


24.12.2018


1973 թ. հունվարի 27-ին Բալթիմոր հյուրանոցում հնչում է Գուրգեն Յանիկյանի կրակոցը: Կալիֆորնիայի Սանտա-Բարբարա քաղաքի Թուրքիայի հյուպատոս Մահմեդ Բայդարի և փոխհյուպատոս Բահադր Դեմիրի սպանությունը ցնցեցում է աշխարհը և միջազգային հանրության ուշադրությունն ուղղում այդ «տարօրինակ ահաբեկչության» իրականացման պատճառների վրա: Յանիկյանին տրվում են «անհավասարակշիռ», «խելագար» ու նման այլ որակումներ: Ի՞նչն է դրդում 78-ամյա հիվանդ ու տկար ծերունուն՝ Գուրգեն Յանիկյանին դիմել այդ քայլին, և վերջապես, ո՞վ էր Գուրգեն Յանիկյանը` սովորական մի հանցագործ, հոգեկան խնդիրներ ունեցող մարդ, թե՞ իր պարտքը գիտակցող մեկը:

Գուրգեն Յանիկյանը ծնվել է 1895 թ. դեկտեմբերի 24–ին` Արևմտյան Հայաստանի Կարին քաղաքում: Նա վեց ամսեկան էր, երբ սկիզբ առան համիդյան կոտորածները: Հայրը լավ հարաբերություններ ուներ Կարինում պարսկական հյուպատոսի հետ. վերջինիս օգնությամբ Յանիկյանների քսանութ հոգուց բաղկացած գերդաստանը ապաստանում է պարսկական հյուպատոսարանում` փրկվելով կոտորածներից: Երկու շաբաթ պատսպարվելուց հետո նրանք լեռնային ճանապարհով տեղափոխվում են Կարսի մոտ գտնվող Քյոթահ գյուղը: Հանկարծ պարզվում է, որ Գուրգենը չկա. ցրտից անզգայացած մոր գրկից երեխան ընկել էր ճանապարհին: Մայրն ու եղբայրը՝ Հակոբը, չնայած արգելքներին հետ են դառնում և անցնելով մոտ վեց կիլոմետր` գտնում են Գուրգենին գրեթե անկենդան վիճակում: Իրենց մարմինների ջերմությամբ կարողանում են վերակենդանացնել երեխային: Վեց տարի անց միայն մայրը Գուրգենի և Հակոբի հետ վերադառնում է Էրզրում` իրենց ախոռում պահված ոսկիներն ու փաստաթղթերը Կարս փոխադրելու նպատակով: Փորելու ընթացքում երկու թուրք գալիս բռնում են Հակոբին, գլխատում նրան` իրենց հետ տանելով երկաթե արկղը: Մայրն ու Գուրգենը, պատսպարված ականատես են լինում այդ տեսարանին: Հետագա ողջ կյանքի ընթացքում Գուրգենը չի կարողանում մոռանալ այդ ողբերգությունը: Քաղաքական նպատակով դառնում է պարսկահպատակ, ապա` ընտանիքի հետ տեղափոխվում է Շվեյցարիա, ստանում կրթություն, որը հետագայում շարունակում է` Թիֆլիսում և Մոսկվայում: Երբ սկսվում է Առաջին համաշխարհային պատերազմը, Յանիկյանն իր հիսուն ընկերների հետ խումբ կազմած` Դրոյի գնդում պարտականություն էր ստանձնել վերաշինել քանդված կամուրջները: Այս ընթացքում նա սարսափելի տեսարանների է ականատես դառնում և որոշակի առողջական խնդիրներ ձեռք բերում: Հրամանատարի որոշմամբ մեկնում է Թիֆլիս, ապա` Խարկով, ուր և հանդիպում է ապագա կնքջը՝ Շուշանիկին: 1930-ին տիկնոջ հետ մեկնում է Պարսկաստան` Թավրիզ, որտեղ հիմնում է առաջին մետաղաձուլարանը: Որպես արվեստագետ-քանդակագործ` կառավարության խնդրանքով պատրաստում է Պարսկաստանի նշանավոր անձանց ու թագավորների մետաղե արձանները: Կառավարության պատվերով կառուցում է Պարսկաստանի առաջին և մեծագույն ստորերկրյա զինագործարանը: Յանիկյանը պայմանագիր ուներ Իրանի կառավարության հետ` կառուցել Թեհրան-Թավրիզ երկաթգծի 315 կմ երկարությամբ մի հատված: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ԱՄՆ-ից և Մեծ Բրիտանիայից դեպի Խորհրդային Միություն զինամթերք փոխադրող նավերը մեծ կորուստներ էին կրում գերմանական սուզանավերի հարձակումներից: Այդ պատճառով որոշվում է փոխադրումներն իրականացնել ցամաքային ճանապարհով` Իրանի տարածքով: Դաշնակիցների զինվորական ճարտարագետները Պարսից ծոցից մինչև խորհրդային սահման ճանապարհի կառուցման համար նախատեսում էին մեկ տարուց ավելի ժամանակ: Ամերիկյան կողմն այս գործը վստահում է Յանիկյանին` խնդրելով ճանապարհի շինարարությունն ավարտել 10 ամսում: Խոստացված ժամկետից երեք և կես ամիս շուտ Յանիկյանն ավարտում է շինարարությունը: Ճանապարհի կառուցման ավարտից մի քանի շաբաթ անց Յանիկյանին և իր տիկնոջը` որպես ԱՄՆ-ի պաշտպանության գործում մեծ ներդրում ունեցած անձանց, տրվում է ամերիկյան քաղաքացիություն և պարգևներ:

Յանիկյանն իր կյանքը նվիրաբերում է Հայկական հարցին բարձրաձայնմանը: Մի գիշեր նրա աչքի առաջ գալիս է եղբայրը և Յանիկյանը վերջնականապես որոշում է անձամբ վրեժխնդիր լինել: Յանիկյանն ուներ տաճկական մի թղթադրամ, որի վրա առկա էին թուրք նախկին նախարարների և պաշտոնյաների ստորագրությունները: Միջոցառումներից մեկի ժամանակ Յանիկյանին էին նվիրել իտալացի մի նկարչի կողմից արված նկար, որը համաձայն նվիրատուի հաղորդման` կախված է եղել Աբդուլ Համիդի ննջարանում: Գիտակցելով, որ այդ երկու հնաոճ իրերը բավականին արժեք կունենան թուրքերի համար, Յանիկյանը կարողանում է պայմանավորվել ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանատան աշխատակիցների հետ` կազմակերպելու համար դրանց նվիրատվությունը: Նա հանդես է գալիս որպես պարսիկ` Աղա Յանի խան անունով, ով կյանքի վերջին տարիներին ցանկանում էր տարբեր երկրներից շքանշաններ ստանալ: Հանդիպումը տեղի է ունենում Բալթիմոր հյուրանոցում: Սպանությունն իրագործելուց հետո Յանիկյանն երկար ժամանակ սպասում էր ոստիկանությանը: Խոստովանության ժամանակ նա հայտարարում է, որ ոչ մի կուսակցության, հոսանքի և խմբակցության անունից հանդես չի գալիս, նա անհատ է, ով գործել է ինքնուրույն: Դատարանում նա պատմում է. «Ես որոշել էի նախքան գործի անցնելը մի քանի խոսք ասել, որ նրանք գիտենան, թե ինչու՞ պետք է ոչնչացվեն, և ո՞վ եմ ես:

- Դուք գիտե՞ք, որ ես հայ եմ, ծնվել եմ Էրզրումում
,- ներկաները զարմանքով նայում էին ինձ, - Ես գրող եմ և շատ անգամներ եմ գրել հակառակ ձեր կառավարությանը, դուք չգիտեք իմ իսկական անունը: Ես Յանի խան եմ ձեզ համար, միաժամանակ ես Նեգրուգն եմ` իմ Գուրգեն անվան հակառակ կարդալն է, ես տասնյակ տարիներ որպես կեղծանուն օգտագործել էի իմ գրությունների համար, նամանավանդ այն գրվածքների, որոնք տաճիկներին էին վերաբերվում:

Հյուպատոսը կեղծ ժպիտով ասաց.

- Շատ էլ լավ ես արել Յանի խան: Բայց դա անցյալում է եղել: Դուք նվերներ եք տալիս մեր երկրին, չէ՞ որ հիմա մենք բարեկամներ ենք: Մեր երկիրն էլ` որպես շնորհակալություն, ձեզ երկու շքանշան պիտի տա: Ես էլ իմ կողմից խոսք եմ տալիս, որ մի 5000 դոլար էլ ձեզ տրվի, որ դուք այլևս մեզ հակառակ բաներ չգրեք:

- Բարեկամնե՜ր, գազանների հետ բարեկամ չեմ կարող լինել: Ձեր ցեղը երկու միլիոն մեր ազգից մորթել է: Հիմա ինձ դրա՞մ եք առաջարկում: Դուք փոխել եք ձեր երկրի կառավարելու ձևը, բայց մնացել եք նույն կեղտոտ ազգը: Պիտի ոչնչացնեմ երկուսիդ էլ: Երկու հարված տալով հյուպատոսին` գիրքը դեն շպրտեցի և զենքն ուղղեցի երկրորդին: Բոլոր փամփուշտները կրակեցի»:


Յանիկյանի դատավարությունը հայկական կողմի պարտությունն էր, ոչ միասնական լինելու արդյունք: Բազմաթիվ կուսակցություններ, ինչպես նաև անհատներ ցանկանում էին, որ Յանիկյանն իրենց անունից հանդես գար, սակայն հայտարարեց, որ գործել է մենակ` իր իսկ որոշմամբ: 78-ամյա ծերունին 10 տարի բանտում անցկացնելուց հետո իշխանությունների միջնորդությամբ շարունակում է կրել պատիժը տնային կալանքի տեսքով: Նա արդեն ծանր հիվանդ էր ու մահամերձ: Մի քանի շաբաթ անց 1984 թ. մարտի 27-ին հերոսը հավերժ փակեց աչքերը: Գուրգեն Յանիկյանը բազմաթիվ գրքերի հեղինակ էր` «Հուդայի հաղթանակը», «Հարեմի խաչը», «Մի ամերիկացու ձայնը», «Համբարձված Հիսուսը», «Անհատը», «Կյանքի սիմֆոնիան», «Մեր Մեսիան», «Դրախտը», որոնք թարգմանվել են ֆրանսերենով, անգլերենով և գերմաներենով: Ամերիկայում հաստատվելուց հետո Յանիկյանն իր միջոցներով «Դրախտը» վերածել է 20 ժամ տևողությամբ շարժապատկերի, որտեղ պատկերված են թուրքական բարբարոսությունները: Այն կիսատ է մնում գումար չլինելու պատճառով:

Յանիկյանի գործունեության արդյունքում ծնվում է մի կազմակերպություն` «Հերոս Գուրգեն Յանիկյանի խմբակ» անունով, որը կարճ ժամանակ անց վերանվանվում է «Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի»:


Անժելա Թևեքելյան, ՀՑԹԻ աշխատակից









Մանկահասակ Գուրգեն Յանիկյանը, 1901 թվական


Գուրգեն Յանիկյան


Գուրգեն Յանիկյանի ծնողները` Մկրտիչ և Արաքս Յանիկյանները


Գուրգեն Յանիկյանը և իր կինը` Շուշանիկը


Գուրգեն Յանիկյանը հսկում է երկաթուղագծի շինարարությունը


Դատավճիռից անմիջապես հետո Գուրգեն Յանիկյանը պատասխանում է լրագրողների հարցերին


Գուրգեն Յանիկյանի հեղինակած գրքերը


Գուրգեն Յանիկյանի մասին լույս տեսած նյութերը տարբեր լեզուներով


Թուրքական թղթադրամը Իրանի նախկին թագավորի հոր` Ռեզա շահի և մի շարք այլ հայտնի մարդկանց ստորագրություններով


Գուրգեն Յանիկյանը պատկառելի տարիքում











ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2022 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am