24.03.2023
Բանախոս՝ Գայանե Հովհաննիսյան, ՀՑԹԻ Արցախի, Նախիջևանի և Ադրբեջանի հայության բռնաճնշումների ուսումնասիրության բաժնի գիտաշխատող
Թեմա՝ Ադրբեջանի հայաբնակ շրջանների հայության կոտորածները 1988-1990 թթ․ (Սումգայիթ, Կիրովաբադ, Բաքու)
Դպրոց՝ Երևանի համար 181 հիմնական դպրոց, 8-րդ դասարան
Մարտի 24-ին ՀՑԹԻ գիտաժողովների սրահում տեղի ունեցավ դպրոցականների համար մշակված կրթական ծրագրերի 2023 թ. հերթական հանդիպումը: Այս անգամ ՀՑԹԻ գիտաժողովների սրահում հյուրընկալվել էին Երևանի համար 181 հիմնական դպրոցի աշակերտները:
Նրանք ներկայացված թեմաներից ընտրել էին ՀՑԹԻ Արցախի, Նախիջևանի և Ադրբեջանի հայության բռնաճնշումների ուսումնասիրության բաժնի գիտաշխատող Գայանե Հովհաննիսյանի «Ադրբեջանի հայաբնակ շրջանների հայության կոտորածները 1988-1990 թթ․ (Սումգայիթ, Կիրովաբադ, Բաքու)» վերնագրով դասախոսությունը: Գայանե Հովհաննիսյանը դասախոսության ընթացքում ներկայացրեց Ադրբեջանի ԽՍՀ-ում 1988-1990 հայերի դեմ զանգվածային և լայնածավալ հանցագործությունները, մասնավորապես Սումգաիթ, Գանձակ (Կիրովաբադ) և Բաքու քաղաքներում տեղի ունեցած հայկական կոտորածները, որոնք համարժեք իրավական և քաղաքական գնահատականի չարժանացան կենտրոնական իշխանությունների կողմից:
Դասախոսությունն ավարտվեց հարցուպատասխանով:
Կրթական ծրագրի շրջանակներում աշակերտները շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանի ցուցասրահներով, որտեղ ՀՑԹԻ ավագ էքսկուրսավար Հասմիկ Մարտիրոսյանի ուղեկցությամբ ծանոթացան թանգարանային ցուցադրություններին: