Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

ԲԱՆԳԼԱԴԵՇԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ-1971


25.03.2022


Մարտի 25-ը 1971 թվականին Բանգլադեշում տեղի ունեցած ցեղասպանության հիշատակի օրն է, ինչի կապակցությամբ զրուցել ենք բանգլադեշցի ցեղասպանագետ Մոֆիդուլ Հոքեի հետ

Մարտի 25-ին Արևելյան Պակիստանում (այսպես էր նախկինում կոչվում Բանգլադեշը) ռազմական «Լուսարձակ» գործողության մեկնարկով Պակիստանը նպատակ ուներ ճնշել Բանգլադեշի ինքնորոշման իրավունքը: Պակիստանի գործողությունները հանգեցնում են ցեղասպանության՝ բազմաթիվ զոհերի պատճառ դառնալով։ Մարտի 25-ը Բանգլադեշում տեղի ունեցած ցեղասպանության հիշատակի օրն է, երբ բենգալցիները հարգում են 1971 թ. ջարդերի զոհերի հիշատակը։ Ինչպիսի՞ պաշտոնական ոգեկոչման արարողություններ են անցկացվում Բանգլադեշում մարտի 25-ին։

- Պակիստանը 1947 թ. իր ստեղծման օրվանից հաստատել է երկրի արևմտյան մասի գերիշխանությունն արևելյան թևի վրա, որը սկսվել է լեզվական իրավունքի ժխտմամբ և ստացել մշակութային, տնտեսական, վարչական և քաղաքական գերակայության ձևեր։ Իր ազգային իրավունքների համար Բանգլադեշի ժողովրդի պայքարը նոր բարձրակետի հասավ 1971 թ. տեղի ունեցած առաջին ազգային ընտրություններում ճնշող հաղթանակով, երբ Շեյխ Մուջիբուր Ռահմանի գլխավորած Ավամի լիգան մեծ աջակցություն ձեռք բերեց՝ Պակիստանի Ազգային ժողովում մեծամասնություն ունենալու համար: Սակայն Պակիստանի ռազմական խունտան իշխանությունը փոխանցելու մտադրություն չուներ ընտրված ներկայացուցիչներին։ Խորհրդարանի նիստի բացումից ընդամենը երեք օր առաջ Պակիստանի ղեկավարը՝ գեներալ Յահյա Խանը միակողմանիորեն հետաձգեց նիստն անորոշ ժամանակով։ Ի նշան բողոքի՝ Շեյխ Մուջիբուրը չհամագործակցելու ոչ բռնի շարժում ստեղծելու կոչ արեց: Մարտի 7-ին հանրության հետ հանդիպման ժամանակ նա պատմական ելույթ ունեցավ, որը միավորեց բենգալացի ժողովրդին՝ հանուն ինքնորոշման համար պայքարի: Ելույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվել է որպես «Աշխարհի հիշողություն» գրություն։ Պակիստանի կառավարիչները քաղաքական խնդիրը լուծելու համար դիմեցին ռազմական ուժի։ 1971 թ. մարտի լույս 25-ի գիշերը նրանք դաժան հարձակում գործեցին Բենգալիայի խաղաղ բնակչության վրա, որը կրում էր «Լուսարձակ» գործողություն ծածկանունը: Բենգալյան ազգայնականների, հինդու կրոնական խմբի և մտավորականության դեմ հարձակումը եղել է համատարած և համակարգված: Դաժանությունը հանգեցրեց Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո տեղի ունեցած վատթարագույն ցեղասպանություններից մեկի իրագործմանը:

Հակառակվելով ցեղասպանության դաժանություններին Բանգլադեշը սկսեց իր ազատագրական պատերազմը և 1971թ. դեկտեմբերին հանդես եկավ որպես անկախ պետություն: Հետցեղասպանական պետությունը և հասարակությունը նախաձեռնեցին տեղի ունեցած ցեղասպանությունը հիշատակումը և ոգեկոչումը: Սակայն գործընթացը կանգ առավ 1975թ. օգոստոսին՝ պետության հիմնադիր Շեյխ Մուջիբուր Ռահմանի դաժան սպանությամբ: Ապա հետևեց պատմության ժխտման և խեղաթյուրման երկար ժամանակաշրջան։ Կառավարության անտարբերության, անտեսման և չճանաչման երկար ժամանակաշրջանում մարդիկ յուրովի են հիշատակել մարտի 25-ը՝ ի հիշատակ ցեղասպանության զոհերի հատկապես կազմակերպելով մոմավառություն։ 2009 թ․-ին կառավարության փոփոխությամբ Բանգլադեշը վերադարձավ պատմության ճիշտ ուղի: Մարտի 25-ի ոգեկոչումը մեծ թափ ստացավ, և 2017 թ. խորհրդարանը պաշտոնապես մարտի 25-ը հայտարարեց Բանգլադեշի ժողովրդի ցեղասպանության օր։

1971 թ. Պակիստանի կողմից Բանգլադեշում իրականացված ցեղասպանությունն ուղեկցվել է մտավորականների բնաջնջմամբ։ Պակիստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը մտադիր էր սպանել յուրաքանչյուր քաղաքի նշանավոր գիտնականներին և մասնագետներին՝ բանգլադեշցիներին զրկելու իրենց ակադեմիական և մասնագիտական ներուժից: Հայոց ցեղասպանության ժամանակ օսմանյան իշխանությունները նույնպես թիրախավորել են մտավորականներին։ Ի՞նչ կարծիքի եք ցեղասպանության համատեքստում մշակութային և կրթված վերնախավի ոչնչացման մասին։

- Ցեղասպանությունն ամենադաժան գործողությունն է, որն իրականացվում է ազգը ոչնչացնելու մտադրությամբ։ Ազգային-մշակութային ինքնությունը և այն անձինք, ովքեր արտահայտում և ամրապնդում են այդ ինքնությունը, դառնում են կործանարար ուժերի թիրախը։ Սա ցայտուն կերպով արտացոլվել է Հայոց ցեղասպանության, ինչպես նաև Կամբոջայում և Բանգլադեշում տեղի ունեցած ցեղասպանություններում: Երբ Պակիստանի բանակը սկսեց իր հարձակումը 1971 թ. մարտի 25-ին, նրանք ոչ միայն թիրախ դարձրին համալսարանը՝ սպանելով առաջատար դասախոսների և ակադեմիականների, այլև քանդեցին 1952 թ. Լեզվի նահատակների հուշարձանը և մի քանի այլ խորհրդանշական մշակութային արժեքներ: Ցեղասպանության մտադրությունն արտահայտվում է մշակութային և կրթական ներկայացուցիչների նկատմամբ դաժանությամբ: 1971 թ. դեկտեմբերի 14-ին, մինչ հանձնվելը, Պակիստանի բանակը և նրանց տեղական համախոհները դաժանորեն սպանեցին առաջատար մտավորականների, արվեստագետների, ուսուցիչների և գրողների: Բանգլադեշը դեկտեմբերի 14-ը նշում է որպես Մտավորականության սպանության օր, և այդ տեղում կառուցվել է հսկայական հուշահամալիր, որը հիշատակի հիմնական վայր է:

Ըստ տարբեր գնահատականների՝ Բանգլադեշի անկախության համար պատերազմի ինն ամիսներին պակիստանցի զինվորականները և համագործակցող զինյալները սպանել են մոտ 3 միլիոն մարդու և բռնաբարել մոտ 250000 բանգլադեշցի կանանց և աղջիկների։ Առնվազն 10 միլիոն մարդ գաղթել է Հնդկաստան, 30 միլիոն մարդ ստիպված է եղել լքել իր տները։ Որո՞նք են մեր օրերում այս բռնության հետևանքները Բանգլադեշի հասարակության մեջ:

- Բանգլադեշում տեղի ունեցած ցեղասպանությունն անչափելի տառապանք է պատճառել ժողովրդին։ Տրավմային և ցավին անդրադառնալը պայքարի կարևոր բաղադրիչ է։ 2010 թ. Բանգլադեշը կարողացավ ստեղծել տրիբունալ՝ դատելու 1971 թ. կատարված ցեղասպանության հանցագործության մեջ մեղադրվող անձանց: Դա նպաստեց զոհերի վերքերի ամոքմանը և հասարակական հաշտեցմանը՝ հիմնված մարդասիրական իրավունքի և արժեքների վրա:

Բենգալյան հասարակությունը արդյոք տեղյա՞կ է Հայոց ցեղասպանության մասին: Ի՞նչ զուգահեռներ կարող եք անցկացնել Հայոց ցեղասպանության և Բանգլադեշում տեղի ունեցած ցեղասպանության միջև: Բանգլադեշը քննարկո՞ւմ է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը։

- Որպես ցեղասպանության դաժանության զոհ դարձած ժողովուրդ՝ մենք կարեկցանք և համերաշխություն ենք հայտնում զանգվածային վայրագության հանցագործությունների զոհերին։ Այն պարզ արտահայտվում է Հոլոքոստի տառապանքների և գոյատևման պարագայում: «Աննա Ֆրանկի օրագիրը» և գրական կամ կինոյի այլ գործեր հայտնի են բենգալցի ընթերցողների շրջանում, բենգալցիներին անհայտ չէ նաև Հայոց ցեղասպանությունը։ Արվեստում և գրականության մեջ կան հիշատակումներ Հայոց ցեղասպանության մասին: Սելիմ Ալ Դինը ցեղասպանության մասին իր «Ջրհեղեղը» պիեսում, որը ցեղասպանության մասին է, անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը։ Ազատամարտի թանգարանը Դաքայի արվարձանում՝ սպանության դաշտերի մոտ հուշահամալիր է կառուցել, որը հայտնի է որպես «Ջալլադխանա» կամ «Մսավաճառի որջ»։ Դրանք պատի վրա են՝ 20-րդ դարի խոշոր ցեղասպանությունների ցանկով, առաջին հիշատակումը հայկական ողբերգությանն է:

18-րդ դարի սկզբին Դաքայում՝ կենտրոնացած Արմանիտոլայի շրջակայքում (Դաքա հին քաղաքի տարածքն իր անունը ստացել է հայկական բնակավայրից, որը շրջապատում էր հայկական եկեղեցին) համեմատաբար մեծ հայկական համայնք կար։ Հայ համայնքը զգալի դեր է խաղացել 17-րդ և 18-րդ դարերում բենգալյան առևտրի մեջ։ Ավամի լիգայի (Բանգլադեշի խոշոր քաղաքական կուսակցություններից մեկը) առաջին հանրային ժողովը տեղի ունեցավ Արմանիտոլա Մայդանում: Ինչպե՞ս կգնահատեք հայկական ժառանգության նշանակությունը Բանգլադեշի համար։ Այսօր հայ համայնք առկա՞ է Բանգլադեշում։

- Բանգլադեշը նախագաղութային ժամանակաշրջանում հարուստ երկիր էր, որը հեռուներից գրավում էր առևտրականներին և արկածախնդիրներին: Բենգալյան գետաբերանը մարդկանց էր ընդունում աշխարհի շատ մասերից։ Նույնիսկ Արևելահնդկական ընկերության վաղ գաղութատիրության ժամանակ գլոբալ առևտուրը ծաղկում էր Դաքայում, որտեղ բնակություն էին հաստատում բազմաթիվ գործարանատերեր և առևտրականներ տարբեր ազգերից: Հայերը Դաքայի քաղաքային կյանքի մաս էին կազմում, որը հետագայում դարձավ ավելի միաձույլ: Եվ հայկական եկեղեցին և գերեզմանոցը վկայում են 18-րդ դարի կեսերի Դաքքայի հարուստ բազմամշակութային կյանքի մասին։ Տեղանքը մինչ օրս հայտնի է որպես Արմանի-տոլա, որը նշանակում է հայերի բնակավայր։ Ցավոք, վերջին հայը Դաքայում մահացել է մի քանի տարի առաջ։ Եկեղեցին մինչ օրս գտնվում է հայերի իրավասության ներքո, ովքեր հաստատությունը պահպանում են դրսից։ Հայ Նիկոլաս Պոգոսեն 1848 թ. Դաքայում հիմնել է իր անունը կրող դպրոցը։ Դա Դաքայի ամենահին դպրոցներից է։

Ի՞նչ քայլեր են ձեռնարկվել 1971 թ. Բանգլադեշի ցեղասպանությունը ճանաչելու և դատապարտելու ուղղությամբ։ Պակիստանի կառավարությունը շարունակում է ժխտողականությունը, բայց ինչպիսի՞ն է պակիստանյան հասարակության վերաբերմունքը ցեղասպանության ճանաչման նկատմամբ։

- Հայոց ցեղասպանությունը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ չկար ՄԱԿ-ը կամ որևէ միջազգային կառույց, որը կմիջամտի ցեղասպանությունը կասեցնելու համար։ Բանգլադեշի ցեղասպանությունը տեղի է ունեցել 1971 թ., երբ ՄԱԿ-ը անորոշ վիճակում էր սառը պատերազմի մրցակցության պատճառով, և ցեղասպանությունը կասեցնելու համար որևէ քայլ չձեռնարկվեց: Պակիստանը դեռևս հերքում է 1971 թ. ցեղասպանությունը, սակայն արվեստագետներից, գրողներից, հասարակական ակտիվիստներից շատերը փնտրում են ճշմարտությունը: Բանգլադեշի ազատամարտի թանգարանը և քաղաքացիական հասարակությունը կապի մեջ են նրանց հետ, և մենք հավատում ենք, որ ճշմարտությունը հաղթելու է։

Ազատամարտի թանգարանը, որը Բանգլադեշի մայրաքաղաք Դաքայում ստեղծվել է 1996 թ., ոգեկոչում է բենգալացի ժողովրդի հերոսական պայքարը հանուն ազգային իրավունքների և ընդդեմ Պակիստանի Իսլամական Հանրապետության ռազմական ղեկավարների կողմից սանձազերծված ցեղասպանության։ Որպես Ազատամարտի թանգարանի հիմնադիր հոգաբարձու, ինչպե՞ս եք վերաբերվում Ազատամարտի թանգարանի և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հնարավոր համագործակցությանը:

- Ազատամարտի թանգարանը, որպես քաղաքացիական նախաձեռնություն, իր ճանապարհը սկսեց 1996 թ. մարտին՝ վարձակալված փոքր երկհարկանի գաղութային շենքում։ Համայնքի կողմից ստացված ուժեղ աջակցությունն այն դարձրեց ժողովրդական թանգարան, որն աստիճանաբար դարձավ պատմական փաստաթղթերի հարուստ պահոց և հարթակ համայնքային տարբեր իրադարձությունների և ակադեմիական հետազոտությունների համար:

Հուշահամալիրը բարձրացրել է զոհերի ճանաչման և ցեղասպանական հանցագործությունների համար արդարադատության իրականացման հարցը։ Ազատամարտի թանգարանը տարբեր նախաձեռնություններ է իրականացրել՝ առաջ տանելու պատմության այս խնդիրը: Նման գործողությունները հանգեցրին աշխարհի այլ վայրերում նմանատիպ նախաձեռնությունների հետ կապերի առաջացմանը: Այս գլոբալ համերաշխությունը հարստացրեց ցեղասպանական դաժանության մեր ըմբռնումը և մեզ համար ուժի աղբյուր ծառայեց: Մենք ցանկանում ենք մեր պատմությունը հաղորդել ուրիշներին և սովորել ուրիշների փորձից: Այս համատեքստում Հայաստանի և Բանգլադեշի միջև համագործակցությունն ու փոխգործակցությունը մեծ նշանակություն ունի երկու երկրների համար։ Մենք երկար պատմական կապ ունենք, և 20-րդ դարում մեզ պատահած մեծ ողբերգությունը նոր կապեր ստեղծեց տառապանքների և այն հաղթահարելու ջանքերի մեջ: Եկեք միասին աշխատենք՝ «այլևս երբեք» ասելու և բոլորի համար ավելի լավ ապագա կառուցելու նպատակով:



Նարեկ Պողոսյան
ՀՑԹԻ Վահագն Դադրյանի անվան համեմատական ցեղասպանագիտության բաժնի գիտաշխատող






1971 թ․-ին Բանգլադեշի անկախության համար պայքարի ընթացքում զոհվածների հիշատակին նվիրված Ազգային նահատակների հուշարձան



ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2024 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am